ՈՐՏԵՂ Է ՀԱՎԱՔՎՈՒՄ ՀԻՓՍԹԵՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

hipster3

Այսօրվա երիտասարդությանը որքան էլ համարեն «տեխնոլոգիաներով ապրող և շնչող», մեկ է, հնարավոր չէ բացառել այն փաստը, որ նրանք ունեն այնպիսի ծպտված վայրեր, որոնք առաջին հայացքից  գուցե և թվան հասարակ, բայց երբ գտնվում ես այնտեղ, աշխարհի ամենալավ վայրերից մեկն է դառնում դա:

Այդպիսի վայրերից են.

Շենքերի տանիքները, որը հիասքանչ է հատկապես երեկոյան և առավոտյան ժամերին: Միայնակ կամ ընկերների հետ  ազատության շունչը զգալը, լռելն ու վայելելը երկինքն իր գույներով ու քամով, և հետևելը փոքրացող քաղաքի պատկերներին, իրավ որ հրաշալի է:

Մանկական երկաթուղին իր գնացքով:Այստեղ  դու տեղափոխվում ես մանկություն, հին ժամանակներ: Բնություն, գետ, ծառեր, մարդկանց կողմից լքված վագոններ: Վայրը ավելի «քաղցր» է փախուստների և ընկերներով հավաքվելու-զրուցելու համար:

hipster

Կապույտ մզկիթը, որտեղ հանդիպում ես հետաքրքիր ազգային մշակույթի մեկ այլ մշակույթի գրկում: Մզկիթի բակում մի քանի րոպե զբոսնելն ու ճարտարապետությունն ուսումնասիրելը բավական են կապույտով լցվելու և ժպտալու համար:

hipster1

Մատենադարանի ետնամասը, որտեղ քիչ մարդիկ են լինում: Հետաքրքիր է, որ մարդիկ սիրում են մարդկանցից դատարկ վայրեր…

Փաբեր: Calumet, 90’ pub, Irish pub: Այս ցանկին կարելի է հավելել Փարպեցի փողոցում գտնվող բոլոր փաբերի անունները: Փաբերի առատության շնորհիվ Փարպեցի փողոցը երբեմն անվանում են նաև «Փաբեցի»: Երիտասարդությունն այստեղ գտնվում է հնի և նորի մեջտեղում: Փաբային մշակույթը գնալով զարգանում է, իսկ այն սիրողներն էլ՝ շատանում:

Միրզոյան գրադարան, որը հիանալի անկյուն է ոչ միայն լուսանկարիչների համար, քանի որ լուսանկարչական գրքերի տնակն է այն, այլև գողտրիկ անկյուն սիրողների համար:

Տատիկենց տուն, որտեղ մի  կուշտ փորով հաց կարող ես ուտել, հանգստանալ, քեզ զգալ մանուկ և «նիհար»:

  • Դալան» ցուցասրահ: Սա այն տաք անկյուններից է, որտեղ կտավներով հիանալուց զատ նաև կարող ես հանգստանալ, նստել և ներսդ լցնել գույների հոտով:
  • Էօն» հակասրճարան: Րոպեավճարով կարող ես անել այն, ինչ ուզում ես. Երգել, նվագել, խաղալ, ընթերցել, ընկերների հետ սրճել ու թեյել, զրուցել, հանգստանալ: Գունավառ անկյուն քաղաքի ներսում:

Այգիներ, հատկապես Թումանյանի այգին: Պիկնիկներ, երաժշտական, պարային հավաքներ, հաճելի ժամանակ բնության գրկում և մարդկանց շրջապատում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register