ՕՊԵՐԱՅԻ ՄԵՐՁԱԿԱՅՔԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՎԵԼՈւ ԵՆ

4

Որոշ գործարարներ՝ Օպերային թատրոնի մերձակայքում գտնվող սրճարանների և ռեստորանների սեփականատերերը, արդեն ծանուցումներ են ստացել Երևանի քաղաքային իշխանություններից իրենց հաստատությունները ազատելու պահանջով` դրանք մասամբ կամ ամբողջությամբ քանդելու համար։

Երևանի քաղաքապետարանը վճռական է տրամադրված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակայքում գտնվող առաջին գծի սրճարանները քանդելու հարցում. դրա համար առնվազն երկու պատճառ կա։

Առաջինը` այդ տարածքի կանաչապատումն է, երկրորդը` ազատել մշակութային այդ  կենտրոնի շրջակայքը շուկայական տեսքից:

«Օպերայի և բալետի թատրոնը, ի վերջո, մշակութային կենտրոն է, արվեստի վայր։ Եվ երբ հանդիսատեսը դուրս է գալիս օպերային թատրոնից նա պետք է դա զգա։ Իսկ հիմա, հատկապես ամռան շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես օպերային թատրոնից դուրս գալիս հայտնվում ես Քոբուլեթի կամ Բաթումի լողափերում», – ասել է ավագանու անդամ Սարգսյանը։

Նման էֆեկտ են ստեղծում շենքին մոտ գտնվող սրճարաններն ու ռեստորանները, որտեղից բարձր, կենդանի երաժշտություն է հնչում. հիմնականում ռուսական շանսոն, կամ տարածքին չհամապատասխանող այլ երաժշտություն։ Նա ընդգծեց, որ դեմ չէ սրճարաններին, առավել ևս, որ ժամանակին գործարարներին թույլ են տվել դրանք բացել, մարդիկ պայմանագրեր են կնքել, հիմնել։

4

Քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում սրճարանների տարածքում քաղաքապետարանը մտադիր է կանաչ գոտի ստեղծել։ Դա վերաբերում է առաջին գծում գտնվող սրճարաններին և ռեստորաններին։

Քաղաքապետարանի դիրքորոշումը կիսում են գրեթե բոլոր ռեստորանատերերը, որոնց վերաբերում է սրճարանները քանդելու հարցը, սակայն այստեղ մի մեծ «բայց» կա։ Օրինակ, սրճարաններից մեկի տնօրեն Արսեն Մանուկյանը չի հասկանում, թե ինչու այդ հարցը քաղաքային իշխանությունները չեն քննարկել ռեստորանատերերի հետ և ինչու էր պետք այդ գործընթացը լուծել հենց այնպես, ինչպես դա հիմա է տեղի ունենում։

Բանն այն է, որ մինչև 2026 թվականը տարածքի վարձակալության մասին իր և քաղաքային իշխանությունների միջև կնքած համաձայնագրում մասնակի քանդման մասին կետ չկա։ Քաղաքապետարանը իրավունք ունի սեփականատիրոջ իրավունքով սրճարանը քանդելու, սակայն գործարարն էլ իրավունք ունի  քաղաքային իշխանություններից փոխհատուցում պահանջելու։

Առաջին գծում գտնվող մեկ այլ ռեստորանի սեփականատերը դեռևս ծանուցում չի ստացել։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register