ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար Երևանում կավելացվի աղբամանների թիվը, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ներկա պահին մայրաքաղաքում կա մոտ 5000 աղբաման: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:
Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենայից 14-ը է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները: