ՇԱՐԺԱ. ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԷՄԻՐՈւԹՅՈւՆ

15

Շարժան  Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորությամբ երրորդ էմիրությունն է: Այստեղ հնարավորություն ունեք այցելել միաժամանակ և՛ Պարսից ծոց, և՛ Օմանի ծոց: Այն ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից 1998 թ. բնորոշվել է որպես արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք, 2014-ին՝ արաբական մշակութային մայրաքաղաք, իսկ 2015-ին՝ արաբական տուրիզմի մայրաքաղաք:

Երկար, սահուն մայրուղիներով քշելիս կարող ես տեսնել անապատներ, սարեր, միայնակ կանգնած մզկիթներ: Տեսարաններն այնքան արագ են փոփոխվում, որ չես հասցնում ձանձրանալ մինչ Շարժա քաղաքից հասնում ես Խորֆաքան: Համեմատաբար նոր քաղաք է՝ բավականին ջերմ բնակիչներով: Նույնիսկ գիշերը կարող ես տեսնել ընտանիքներ, ընկերուհիներ, ովքեր փռել են գորգը ափին և թեյում են, երգում, պարում և ուրախանում: Ակամայից մտածում ես, եթե իրենք կարողանում են այսպես անկեղծ ուրախանալ առանց ոգելից խմիչքի, միգուցե մե՞նք ենք սխալ, միգուցե՞ մենք չենք կարողանում սրտանց ուրախանալ:

Խորֆաքանի ամենահետաքրքիր վայրը տիկին Ֆաթիմայի տունն է, որտեղ կարելի է ծանոթանալ արաբական մշակույթին, խմել սուրճը տնական խուրմայով, համտեսել տեղական սնունդ, բայց ամենակարևորը՝ նիկին Ֆաթիման այնքան սիրով և հպարտությամբ է պատմում, թե ինչպես է կառավարությունը պաշտպանում կանանց իրավունքները, ինչպիսի արտոնություններ ունեն տեղացի կանայք, որ ամբողջովին կարող է փոխվել արաբական աշխարհի մասին պատկերացումները:

11

Շարժայում հանգիստը հնարավոր չէ պատկերացնել առանց անապատում սաֆարիի՝ հատկապես գիշերը, երբ սաֆարիից հետո կարելի է անապատում կրակի մոտ ընթրել, աստղադիտակով նայել աստղերին, լուսնին, մոլորակներին:

12

Անմոռանալի տպավորություններ կարելի է ստանալ նաև այցելելով Կալբայում գտնվող Վայրի թռչունների կենտրոն, որտեղ օրը մի քանի անգամ կարելի է վայելել թռչունների շոուն: Պատկերացրեք զգացողությունները, երբ մի քանի անգղ թռչում են գլխիդ վրայով, իսկ երբեմն թևերով կարող են կպչել մեջքիդ, կամ գլխիդ:

Շարժա էմիրությունում ճամփորդելուց հետո, երբ վերադռնում եք Շարժա քաղաք, որտեղ համեմատաբար ավելի շոգ է, կարող եք այցելել Անձրևի սենյակ, որտեղ անձրև է, սակայն երբ քայլում ես, չես թրջվում: Երբեմն կարող ես տեսնել ժամանակակից պարեր պարող երիտասարդների անձրևի տակ, նկատում, թե ինչպես է մի քանի միկրովայրկյան դադարում անձրևը նրանց շարժումներից հետո:

13

Շարջան ունի սիրտ, որը հին քաղաքն է, հին շուկան և քաղաքի պատմությունը ներկայացնող թանգարանը. ևս մեկ դուռ, որը տանում է արաբական մշակույթին ավելի մոտ: Քաղաքի կենտրոնում էլ տեղակայված է առաջին հինգաստղանի հյուրանոցը: Առաջին հայացքից թվում է, թե հին շինություն է, սակայն երբ բացվում են դռները, ամեն ինչ փոխվում է:

Եվ իհարկե չմոռանանք օվկիանոսի ափին հանգստի մասին: Ամենատարբեր հյուրանոցները առաջարկում են տարատեսակ հանգիստ, սպիտակ փափուկ ավազ, և իհարկե ոսկեգույն արևայրուք:

15

Տիգրանուհի Գրիգորյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register