ՎԵՆԵՏԻԿ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԵՐԵՎԱՆ

3

Հայաստանի հեղափոխությունը փաստորեն շատ ավելի մեծ մաստշաբների փոփոխություններ է բերել իր հետ, քան կարելի էր կարծել։ Բոլորիս համար շատ պատահաբար պարզել ենք, որ Հայաստանի մայրաքաղաքը ոչ թե Երևանն է, այլ՝ Վենետիկը։

Չե՞ք հավատում, հիշեք մայրաքաղաքային վերջին մի քանի օրը։ Փողոցներում գետակներ են վազում, գետնանցումներում կարելի է հանգիստ լող տալ, անգամ փլուզումներ եղան դրանց պատճառով։ Երեկ մեր շենքի առաջին հարկի բնակիչները պատուհանից փորձում էին ձուկ որսալ ուռկաններով։ Գուցե ուղղակի Սևանա լճի փոքրիկ մասնաճյո՞ւղն ենք դարձել ու տեղյակ չենք։

Բայց արի ու տես, որ գետակը կա, «Վենետիկը» կա, բայց այ, նավակ չկա։ Ո՞ւր են մեր նավակները, որոնցով  հնարավոր կլինի ավելի արագ տեղաշարժվել քաղաքով։ Կա՞ մեկը, ով արդեն գնել է, կհուշե՞ք  որտեղ փնտրենք։

2

Չնայած․․․Հարցի լուծման մեկ այլ տարբերակ կա։ Տեսնես որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ համապատասխան մարմինները կարող են ուղղակի լուծել ջրահեռացման հարցը, վերանորոգել  խողովակաշարերը, ավելացնել նորերը։ Հավանաբար ինչ-որ տարբերակ պետք է լինի։ Լավ, ճիշտ եք, սա փոքր-ինչ ֆանտաստիկայի ժանրից է, ավելի լավ է ուղղակի փորձենք նավակներ գտնել ու թիավարելու դասընթացների գնանք։ Որակն ու արդյունքն այսպես շատ ավելի երաշխավորված է, քան եթե ուղղակի սպասենք վերանորոգումների։

Իրականում, պարզվում է՝ մեր համապատասխան մարմինները պատրաստ չեն ընդունված նորմայից ավել անձրևների, քամու, ձյան ու մնացած բնական «աղետների»։ Այս խնդրի մասին սոցցանցերում խոսելիս մասնավորապես բարձրաձայնում են Տարոն Մարգարյանի անունը, և բողոքները նրան ուղղում, բայց իրականում,  Երևանի քաղաքապետարանն իրավունք չունի  նման հարցերի վրա անգամ  մեկ լումա ծախսել, որովհետև ջուր-կոյուղաջուր-անձրևաջուր կապի համար պատասխանատու է՝ տվյալ պարագայում՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Նա է պետության հետ պայմանագիր կնքել՝ պարտավորվելով լուծել ցանկացած տեսակի խնդիրները։  Եվ սա իր լուծելիք խնդիրն է։

1

Բայց, ինչպես ասում են՝ ուզում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ։ Անձրևները շուտով կդադարեն՝ հուսանք, մենք կսովորենք մեքենաների երթևեկելի հատվածներում՝ մեքենաներին զուգահեռ լող տալով հասնել աշխատանքի, բայց  խնդիրը չի լուծվի այդպես էլ։ Չի լուծվի, որովհետև այս մի քանի օրերի ընթացքում դեռ ոչ մի աշխատանք չի արվել։ Դե հա, անձրև է, հո չե՞ն թրջվելու։ Սպասեն՝ դադարի, հետո նոր կաշխատեն։

Մինչ անձրևի դադարելը մեր փրկության հարցն այսպես օդում կմնա։ Եթե չունենք նավակներ, ջրահեռացման հարցն էլ ոչ մի կերպ չի լուծվում, ի՞նչ պիտի անենք։ Որպես վերջին տարբերակ՝ մեր նորաստեղծ «Վենետիկում» երևի պիտի սպասենք Նոյին՝ իր տապանի հետ, որը գուցե գա ու գոեն ինչ-որ լուծում առաջարկի մեզ։ Եթե չառաջարկի էլ՝ համակարգիչներն ու բնականարանները կտեղափոխենք տապան և այնտեղից կաշխատենք։  Եվ երբ գա, այդժամ գուցե իր համար երգենք հայտնի երգի վերփախփոված տարբերակը․

Վենետիկ դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի․․․

Սյունե Սևադա

Լուսանկարները՝ Արեն Մկրտչյանի էջից 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register