ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

3

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, ժամը՝ 18։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Հեքիաթային ճամփորդություն» խորագրով բեմականացված համերգ: Դիրիժորներ՝ Ներսես Մկրտչյան և Դավիթ Մարուխյան, ռեժիսոր՝ Արփի Մաղաքյան։ Համերգը կազմակերպել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ) և Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը։

2

Համերգի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան իրենց տոնն անցկացնել գեղեցիկ միջավայրում. հեքիաթային հերոսներ, ուրախ հաղորդավար, դասական բարձրարվեստ երաժշտություն, որը հատուկ ընտրված է երեխաների համար։ Համերգի ժամանակ հաղորդավարը և հերոսները զվարճալի խաղերի միջոցով կծանոթացնեն երեխաներին իրենց իրավունքների հետ։  Միջոցառման մեջ համատեղված են կրթականն ու հաճելի ժամանցը։

Համերգի ռեժիսորական մտահղացման մեջ է մտնում նաև մեծ էկրան, որը հնարավորություն կտա փոքրիկ հանդիսատեսին Հարրի Փոթերի, Ասղտային պատերազմների, Կարիբյան ծովահենների ֆիլմերի երաժշտական հատվածների ժամանակ ընկղմվել ֆիլմերի տրամադրության մեջ։ Նույն էկրանը կդառնա նաև բեմում գտնվող դերասանների խաղի շարունակությունը՝ վերածելով օրը կախարդական հեքիաթի։ Բացի նշված ստեղծագործություններից կհնչեն հատվածներ Չայկովսկու «Շելկունչիկ» բալետից, Շտրաուսի վալսերը, Բրամսի հունգարական պարերը և այլ հայտնի դասական ստեղծագործություններ։

Ա. Խաչատրյան դահլիճի ճեմասրահում երեխաները կդիտեն իրենց տարեկիցների՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների նկարչական աշխատանքները։

Տոմսերի համար կարող եք զանգահարել՝ 011 545742, 011 540704: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register