ԵՂԱՆԱԿԸ ՀԱՆԳՍՅԱՆ ՕՐԵՐԻՆ

Առաջիկա շաբաթ Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռներում եւ նախալեռներում ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի: Կիրակի գիշերը տեղումները կշարունակվեն միայն Սյունիքի մարզում եւ Լեռնային Ղարաբաղում: Փետրվարի 3-ին ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վրկ: Փետրվարի 2-ին ցերեկը եւ փետրվարի 3-ի լույս գիշերը օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում շաբաթ ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան եւ թաց ձյան տեսքով: Օդերեւութաբանները կիրակի կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +3+5:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,
Կոտայքի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,
Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5,
Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը` +5+10,
Արագածոտնի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +2+4,
Արարատում գիշերը` 0+2, ցերեկը՝ +2+4,
Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+4,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +2+4,
Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+5, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0+4, ցերեկը՝ +5+8: