ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ

2

Խորագրի հյուրն է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ամռանը նոր ճանապարհով Ստեփանակերտից վերադառնալիս անսպասելիորեն ֆանտաստիկ գեղեցկություններ հայտնաբերեցինք` ամբողջ ճանապարհը, Դադիվանքը, Սարսանգի ջրամբարը, լեռները:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Կեղտը, որ թափում ենք ամեն քայլափոխի, թքում ենք, ավտոմեքենաների պատուհաններից  ծխախոտի քնթուկներ ենք շպրտում: Քաղաքաբնակի մշակույթ չունենք, եթե դա ձևավորվի, կհամարենք, որ դրան զուգահեռ մյուսներն էլ են ձևավորվում:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Այն եզակին, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ՝ երևի թե մեր ձեռագրերն են և տպագիր ժառանգությունը`յուրօրինակ, նույնքան հին, որքան քաղաքակիրթ մյուս երկրների պատմությունն ու մշակույթը: Գաղտնիք չեմ ասի`միջին դարերում մեր գրողներներից շատերը եվրոպական լեզուներով անընդհատ թարգմանվել են: Ներսես Շնորհալին, օրինակ, թարգմանվել է 14 լեզվով, այդ թվում`արաբերեն: Միանշանակ ներկայանալու, հպարտանալու տեղ է տալիս: Վերջերս ազգային  գրադարանում գրատպության թանգարան բացեցինք, որտեղ ցուցադրվում է մեր հարուստ ժառանգությունը, անցած ուղին:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Լավ գրքերը շատ են, դժվարանում եմ պատասխանել: Ամեն դեպքում, մարդը ձևավորվում է փոքր հասակում, հասուն տարիքում զարգանում է արդեն ձևավորված հիմքի վրա: Փոքր հասակում ինչ կարդացիր քեզ ձևավորում է: Առաջին հերթին հեքիաթները, օրինակ` Թումանյանի հեքիաթները, արկածային գրականությունը: Շատ լավ հիշում եմ, թե փոքր տարիքում ինձ առաջին անգամ ինչ գիրք նվիրեցին: Ջանի Ռոդարիի գրքերից էր` հազվագյուտ հանդիպող գունավոր տպագրությամբ, նկարազարդումներով… Շատ տպավորիչ էր:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Իհարկե, օրինակ`գաղափարակից ընկերները, մարդիկ, որոնք արժեքային համակարգ ունեն:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

-Հնարավորություն ունենալու դեպքում մեր մայրաքաղաքը կտեղափոխեի: Երևանը գերբեռնված է բոլոր առումներով` թե՛ մարդկային հոսքերի, թե՛ էկոլոգիական, թե՛ տրանսպորտային. քաղաքաշինական առումով սպառված է: Կկառուցեի, օրինակ, քաղաքական մայրաքաղաք, իսկ քաղաքը կմնար ավելի մշակութային, բնակելի տարածք:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը

– Աշխարհում գործող 17 այբուբեն կա, որոնցից մեկը հայերենն է: Անկախության խորհրդանիշը առաջնահերթ այն է, որ մենք մեր լեզուն կարող ենք աշխարհին ներկայացնել, այդ լեզվով հաղորդակցվել:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register