ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ «ԿՈՐԱԾ» ԴՈւՍՏՐԸ

1

«Ահաբեկչություն» G 20 գագաթաժողովի ընթացքում

Գերմանիայի դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G 20 գագաթնաժողովի անցկացման դեմ Համբուրգում բողոքի ցույցեր անցկացրած հակակապիտալիստները, իրենց դրսևորել են իբրև մոլի ահաբեկիչներ:

Հուլիսի 7- 8-ն անցկացված գագաթնաժողովի ընթացքում 20 000 ոստիկաններ դիմագրավել են քարերով և «Մոլոտով» կոկտեյլներով «զինված» մի քանի հարյուր ցուցարարի, երբ վերջիններս փորձել են մեքենաներ հրկիզել և խանութներ թալանել:

 «New York Post»-ը՝ Թրամփի «թվիթների» մասին

Ամերիկյան «New York Post» պարբերականը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին ընդամենը 3 բառից բաղկացած «հոդված» է հրապարակել: Անդրադարձի «New York Post-»ը՝ Թրամփի «թվիթների» մասին»  վերնագիրը՝ շատ ավելի երկար է, քան բուն տեքստը: «Կա՛նգ առ, ուղղակի կա՛նգ առ»,- գրված է նյութում: ԱՄՆ նախագահը բավական ակտիվ է «Twitter» սոցկայքի իր միկրոբլոգում, որտեղ հաճախակի արվող գրառումները սկանդալների պատճառ են դառնում:

 Սալվադոր  Դալիի աճյունն  արտաշիրմելու պահանջ է ներկայացվել

Հայրության թեստի վերաբերյալ հայցի բավարարման նպատակով՝ Մադրիդի դատարանը 1989-ին կյանքից հեռացած աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրմում անցկացնելու որոշում է կայացրել: 59-ամյա բախտագուշակ Պիլար Աբելը պահանջել է իրեն նկարչի դուստր ճանաչել: Այդ պահանջով  Պիլարը հայց է ներկայացրել դատարան՝ դեռևս 2015-ի մարտին: Աբելը պնդում է, որ իր մայրը՝ Անտոնիա Մարտինես դե Արոն բնակվելով գյուղում (որտեղ հարևանների երեխաների դայակն է եղել) 1955-ին սիրային կապի մեջ է եղել Դալիի հետ:

 Վաճառքի է հանվել Ալ Կապոնեին պատկանող տունը

Նյու Յորքի Բրուքլին թաղամասում գտնվող Ալ Կապոնեին պատկանող տունը վաճառքի է հանվել 2 միլիոն 850 հազար դոլարով: 1920-ականների սկզբին՝ մինչև Չիկագո տեղափոխվելը հայտնի գանգստեր Ալֆոնսո Գաբրիել Կապոնեն հենց այդ տանն է ապրել:  Վերակառուցված տունն այժմ ոչինչ չի հիշեցնում նախկին տիրոջ մասին: Շենքի ճակատային մասը ոչնչով աչքի չի ընկնում, սակայն ներքին հարդարանքը խիստ բարձրաճաշակ է: Տունն ունի  3 ճոխ ննջարան՝ իր բոլոր հարմարություններով, ընդարձակ հյուրասենյակ՝ սննդի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներով, փոքր այգի և օժանդակ տարածք: Ալ Կապոնեի մասին առավել «համապարփակ» պատկերացում կազմելու համար  ցանկացողներին առաջարկվում է այցելել 2012-ին Լաս Վեգասում բացված «Կազմակերպված հանցավորության և իրավապահ մարմինների ազգային թանգարան»:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register