ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

5

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մի առիթով ասել է. «Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին սկսում ես երազել 1/4 եզրափակչից»: Ապրիլի սկզբին  մեկնարկելու են հենց այդ փուլի հանդիպումները: Վիճակահանությունն արդեն կայացել է: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ ներկա պահին Եվրոպայի լավագույն 8 ակումբների պայքարին վերաբերող վիճակագրական տվյալների:

2

«Բարսելոնա»(Իսպանիա) – «Ռոմա»(Իտալիա) – առաջին խաղը կայանալու է ապրիլի 4-ին, երկրորդը` ապրիլի 10-ին: «Բարսելոնան» և «Ռոման» պաշտոնական խաղերում  միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Թիմերը տարել են մեկական հաղթանակ, երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2015-16թթ. մրցաշրջանի ՉԼ-ի խմբային փուլում: Այդ ժամանակ «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթանակ է տարել 6:1 հաշվով: Ընդհանուր առմամբ, «Կամպ Նոու»  մարզադաշտում «Բարսելոնան» իտալական ակումբներին երբևէ  չի պարտվել: Վերջին 12 խաղերում գրանցվել է 9 հաղթանակ և 3 ոչ-ոքի արդյունք:

«Յուվենտուս» (Իտալիա) – «Ռեալ Մադրիդ»(Իսպանիա) – առաջին խաղը կայանալու է ապրիլի 3-ին, երկրորդը` ապրիլի 11-ին: Թիմերը հանդիպել են 19 անգամ: «Յուվենտուսն» ունի 8 հաղթանակ, «Ռեալը»` 9, թիմերի միջև անցկացված երկու  խաղ ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ ակումբները  միմյանց հետ հանդիպել են ՉԼ-ի նախորդ խաղարկության եզրափակչում, երբ «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց Քարդիֆում: Ավելի վաղ թիմերը մրցել են 2014-15 թթ. առաջնության ՉԼ-ի կիսաեզրափակչում. երկու խաղերի արդյունքում «Յուվենտուսն» է դուրս եկել եզրափակիչ: «Յուվենտուսի» հետ կայացած 5 խաղում Կրիշտիանու Ռոնալդուն 7 գոլի հեղինակ է դարձել:

«Սևիլիա»(Իսպանիա) – «Բավարիա»(Գերմանիա) – առաջին խաղը կայանալու է ապրիլի 3-ին, երկրորդը` ապրիլի 11-ին: ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում թիմերը երբեք միմյանց  հետ չեն հանդիպել: «Սևիլիան» համարվում է այս փուլի ամենաթույլ ակումբը, չնայած այն հանգամանքին, որ անցած փուլում հենց իսպանական ակումբը հետագա պայքարից սառնասրտորեն դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին»: «Սևիլիան» Իսպանիայի գավաթի եզրափակիչ է դուրս եկել` ճանապարհին հաղթահարելով «Ատլետիկոյի» արգելքը: Իսկ «Բավարիան»՝ Իսպանիա կատարած վերջին 5 այցելություններից գոհ լինել չի կարող, քանի որ բոլոր մրցավեճերն ավարտվել են  թիմի պարտությամբ:

«Լիվերպուլ»(Անգլիա) – «Մանչեսթեր Սիթի»(Անգլիա) – առաջին խաղը կայանալու է ապրիլի 4-ին, երկրորդը` ապրիլի 10-ին: Եվրոպական մրցաշարերում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»  միմյանց հետ երբեք չեն հանդիպել: Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» 87 հաղթանակ է տարել, մինչդեռ «Սիթին»` 45-ը: Թիմերի միջև անցկացված 46 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Թեև «Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ է անցկացնում Անգլիայի ներկայիս առաջնությունը, սակայն միակ պարտությունը կրել է հենց «Լիվերպուլից»` 3:4 հաշվով: Ընդ որում, միմյանց միջև անցկացված վերջին 8 խաղից միայն 1-ում է «Սիթիին» հաջողվել հաղթել: «Լիվերպուլը» տարել է 5 հաղթանակ:

3

Եվրոպա լիգա

Տեղի է ունեցել նաև Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի «Արսենալին» բաժին է հասել Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Ուշագրավ է, որ Մխիթարյանն այս մրցաշրջանում արդեն խաղացել է ԲԿՄԱ-ի դեմ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:  Մոսկվայում կայացած խաղում «Յունայթեդը» հաղթել է 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը խփել է իր թիմի վերջին գոլը: Անցած տարվա դեկտեմբերին ԲԿՄԱ-ի հետ խաղում Մխիթարյանը արդեն հայտավորված չի եղել: Ինչ վերաբերվում է «Արսենալին», ապա Ռուսաստան կատարած վերջին 4 ուղևորությունները լոնդոնյան ակումբի համար առանց հաղթանակ են ավարտվել, նրանք պարտվել են 4 խաղից 3-ում: Մյուս կողմից, ԲԿՄԱ-ն անգլիական ակումբների դեմ անցկացված վերջին 5 խաղերում պարտվել է:

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի մյուս զույգերը` «Լայպցիգ»(Գերմանիա) – «Օլիմպիկ Մարսել»(Ֆրանիսա), «Ատլետիկո»(Իսպանիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Լացիո»(Իտալիա) – «Զալցբուրգ»(Ավստրիա):

Այս փուլի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 5-ին, պատասխան խաղերը` ապրիլի 12-ին: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի հաղթող թիմը վաստակում է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Այս առումով մրցաշարը «Արսենալի» համար անչափ կարևոր է:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register