ՊԱՏԵՐԱԶՄԻ «ՉԻԿԱՐԵԼԻՆԵՐԸ»

Առաջին հայացքից պատերազմը այդքան էլ բարդ բան չէ: Հատկապես եթե երկիրը զինված է: Ադրբեջանն ունի 10 տանկ, մենք ունենք 20-ը. մենք ուժեղ ենք: Ադրբեջանը ունի 20 ինքնաթիռ, մենք ունենք 10. մենք թույլ ենք:
Այս հաշվարկները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ճիշտ է, 21-րդ դարում պատերազմները տեխնիկայինն են, սակայն դեռ մարդկային գործոնը ոչ մեկ չի թերագնահատել, քանի որ ինչքան էլ խելացի լինի տեխնիկան, այն կառավարող է պետք:
Մեկ այլ ճշմարտություն: Ասում են պատերազմի ժամանակ բոլոր միջոցները արդարացված են: Իրականությունը կրկին այլ է. անգամ պատերազմում կան չիկարելիներ:
Ասենք չի կարելի գազանաբար աղավաղել թշնամու զոհերի դիերը, չի կարելի կրակել խաղաղ բնակչության ուղղությամբ: Անգամ պատերազմը, որքան էլ անտրամաբանակն է՝ ունի իր մարդկային օրենքները:
Շատ հարցեր ոչ ռազմական մասնագետների համար 1-ին գումարած 1-ի պես պարզ են, սակայն մասնագետները կարող են բացատրել, թե ինչու չի կարելի:
- Անգամ իմանալով հակառակորդի հարձակման մասին՝ առաջին գծում չի կարելի միանգամից 50 հոգի նստեցնել:
- Մեկ զինվորին հաշվարկով 10 պահեստատուփից ավելի փամփուշտ և 6 նռնակից ավելի չի կարելի տրամադրել:
- Դժվար է ակտիվ հրետակոծության ժամանակ արագ օգնության հասնել:
- Տոչկայով, իսկանդերով և այլն չի կարելի հակառակորդի գումարտակին կամ գնդին հարվածել:
Այս արգելքները տրամաբանական են դառնում, եթե սկսում ես մի քիչ մտածել: Ասենք ամեն զինվորի չի կարելի այնպես զինել, որ անգամ գթալը բերանը տանել չկարողանան: Զինվորը մարտի դաշտում գոնե շարժվել պիտի կարողանա: Կամ ասենք, երբ կրակի տակ են պահում ճանապարհը այդքան էլ հեշտ չէ օգնությունը տեղ հասցնելը: