ՀԵՌԱԽՈՍ ԶԻՆՎՈՐԻՆ

1

{am}ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներով օգտվելու գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ:

Զինծառայողին թույլատրվում է ունենալ  բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ ՉՈՒՆԵՑՈՂ բջջային հեռախոս:

Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է  հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա:

2

Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին ԱՐԳԵԼՎՈՒՄ է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Բջջային հեռախոսի հեռախոսավարձերը վճարում են զինծառայողը կամ նրա հարազատները:

Աղբյուր` ՀՀ ՊՆ պաշտոնական կայք 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register