ՕԼԵ, ԼՈՐԻ ԼԱ ԱՐՄԵՆԻԱ

lolilaarmenia_baner_champord

Սկսելով պարել ֆլամենկո 12 տարեկանում, 18-ում տեղափոխվելով Իսպանիա, ապրելով 10 տարի Խերեսի և Սեվիյայի իսպանական գնչուների հետ, կատարելով համաշխարհային շրջագայություն, 2014-ին դառնալով իսպանական պարերի լավագույն կատարողը՝ Լորին այժմ գալիս է իր հայրենի Հայաստան:
Լորիի պարը մարմնավորում է նրբագեղություն և կիրք, ներկայացնում է անթերի տեխնիկա ու անժխտելի որակներ: Նրա պարը միավորվում է իսպանական ֆլամենկոյի ռիթմերին՝ վերածվելով հույզերով ու պատմություններով լի մի կրքոտ կատարման:
5 երաժիշտների հետ միասին նոյեմբերյան ցուրտ երեկոն Լորին կտաքացնի իսպանական տաք կրքերով:

Նոյեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վայելեք Ֆլամենկոյի երեկո «Օլե, Լորի Լա Արմենիա»:
Տոմսերի արժեքը՝ 3000-12 000 դրամ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register