«ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՐԵՎԱՆՈւՄ. 2018»

111

Մայրաքաղաք Երևանը տոնական տրամադրության մեջ է: Վարչական շրջանների հրապարակներում տեղադրված տոնածառերի լույսերը դեպ իրենց են ձգում հետաքրքրասեր փոքրիկներին ու նրանց տոնական քմահաճույքները կատարելու պատրաստ ծնողներին: Արդեն երկու շաբաթ է ինչ գործում են Հյուսիսային պողոտայի տոնավաճառն ու Կարապի լճի սահադաշտը: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Ամանորյա միջոցառումների բազմազան ու ընդգրկուն ցանկ: Ծրագրված միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև՝

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19- ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ը

«Սառցե քաղաք» – Ազատության հրապարակ, 20։00-22:00-ը` Ձմեռ Պապու տնակ, սառցե կառույցներ, կարուսելներ,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24  – «Ձմեռ Պապիկների Ամանորյա վազք» – Մեկնարկը Հանրապետության հրապարակից, 10։00-12:30-ը` Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան-Իտալիայի-Նալբանդյան- Պուշկին-Աբովյան-Հանրապետության հրապարակ,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-24 – «Սահելով դեպի Ամանոր» – Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց,13:00-ին` համերգ-ներկայացում,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25 – «Եկե՛ք տոնենք» – Առնո Բաբաջանյան համերգասրահ,          19։00-20:30-ը` Ամանորի տոնական ծրագիր,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31 – «Նոր Տարվա գիշերը» – Հանրապետության հրապարակ, 22։00-01։00-ը` ծրագիր գլխավոր տոնածառի մոտ՝ հրավառություն, դիսկոտեկ,

ՀՈՒՆՎԱՐԻ 1– «Շնորհավոր 2018» – Ազատության հրապարակ, 18։00-21։00-ը` տոնական ծրագիր՝ դիսկոտեկ, դիմակահանդես,

ՀՈՒՆՎԱՐԻ 2 – «Հեքիաթային Երևան» – Ազատության հրապարակ,18։00-21։00-ը` մանկական հարթակ,

ՀՈՒՆՎԱՐԻ 3– «Ամանորը Երևանում» – Ազատության հրապարակ,18։00-21։00-ը` տոնական համերգ, «Ձմեռային հեքիաթ» – Արմենակյան 272 վարչական շենքի հարակից այգի, Նորք-Մարաշ վարչական շրջան,12։00-ին` համերգային ծրագիր,

«Ձմեռ Պապին հյուր է եկել» – «Արմենիա» բ/կ հարող զբոսայգի, Աջափնյակ վարչական շրջան, 13։00-ին` մանկական ծրագիր:

«Ամանորը Դավթաշենում» –  Տ.Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկ, Դավթաշեն վարչական շրջան, 14։00-ին` համերգային ծրագիր:

«Ուրախ Ամանոր» – Երիտասարդական զբոսայգի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան,14։00-ին` տոնական միջոցառում:

«Ամանորի հեքիաթ» – Գայի արձանի հարակից հրապարակ, Նոր Նորք վարչական շրջան, 14։00-ին` տոնական միջոցառում,

«Ուրախ դիմավորենք Ամանորը» – Մերգելյան ինստիտուտի հրապարակ, Արաբկիր վարչական շրջան, 15։00-ին` համերգային ծրագիր,

«Բարի Նոր Տարի» – Սասունցի Դավթի հարակից հրապարակ, Էրեբունի վարչական շրջան,15։00-ին` համերգային ծրագիր,

«Գա՛լդ բարի, Նոր Տարի» – Կենտրոնական զբոսայգի, Նուբարաշեն վարչական շրջան,15։00-ին` համերգային ծրագիր,

«Ամանորի երազանքներ» – Դավիթ Անհաղթի պուրակ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջան,15։00-ին` տոնական միջոցառում,

«Սիրում եմ քեզ Նոր Տարի» – Գարեգին Նժդեհի հրապարակ, Շենգավիթ վարչական շրջան, 17։00-ին` տոնական միջոցառում,

«Նոր Տարի է» – Թումանյան թաղամասի այգի, Ավան վարչական շրջան18։00-ին` համերգային ծրագիր:

ՀՈՒՆՎԱՐԻ 4-12 – «Բաց դռների քաղաք» – Ազատության հրապարակ,  15։00-17:00-ը` Ամանորի տոնական համերգային ծրագիր,

ՀՈՒՆՎԱՐԻ 6 – «Սուրբ Ծնունդը Երևանում» – Ազատության հրապարակ, 18։00-ին` տոնածիսական համերգային ծրագիր,

 ՀՈՒՆՎԱՐԻ 13– «Իմ Հին ու Նոր Տարի» – Ազատության հրապարակ,19։00-ին` տոնական համերգային ծրագիր:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նաև տեղեկություն է հրապարակված տոնական օրերին թանգարանների աշխատանքային ժամերի մասին: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանները` «Երևանի պատմության թանգարանը», «Էրեբունի պատմահնագիտական արգելոց –թանգարանը» և  «Ժամանակակից արվեստի թանգարանը» հունվարի 2-7-ն աշխատելու են ժամը 11.00-17.00-ն: Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանները հունվարի 3-5-ը բաց են լինելու ժամը 12.00-17.00-ն:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register