«ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ

  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ
  •  «ՃԱՄՓՈՐԴԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ COAF-ԻՑ

«ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը»(«Children of Armenia Fund»)  ամփոփեց «Ներառականությունը Հայաստանում» խորագրով մրցույթի արդյունքներն ու   մրցանակներ հանձնեց հաղթած լրագրողներին։ Հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանի տեղեկացմամբ՝ դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլն ու լրատվական գործակալությունները:

Երեք մասնագետից բաղկացած ժյուրին հետազոտել է 2017 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 15-ը տեղական լրատվամիջոցներում հրապարակված նյութերը՝ հետևյալ անվանակարգերում. ներառականության թեմայով ամենախորքային հրապարակումները և ներառականության թեմայով ամենաազդեցիկ լուսանկարը։ Հաղթող ճանաչված հրապարակումների հեղինակներն են՝ Արմինե Օլեյանը («Ար» հեռուստաընկերություն), Դիանա Ղազարյանը(«Հետք» ինտերնետային թերթ), Հասմիկ Դիլանյանը(Հայաստանի հանրային ռադիո), Մարիամ Խալաթյանը(Շիրակի հանրային ՀԸ): Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարը: Մրցույթի հաղթողներին ընտրել է անկախ ժյուրին, որի կազմում են եղել՝ Դերենիկ Մալխասյանը («Հանրային լրագրության ակումբ»), Հակոբ Բերբերյանը (ֆոտոլրագրող) և Սերոբ Խաչատրյանը (կրթության փորձագետ):

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հայաստանյան խորհրդի նախագահ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր խոսքում անդրադարձել է  ներառականության կարևորությանը.« Ներառականությունը Հայաստանում ընդհանրապես նեղ իմաստով՝ որպես ներառական կրթություն է հասկացվում: Ներառական կրթություն ասելով էլ՝ հասկանում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների աշխարհագրական դիրքի փոփոխություն: Այսինքն՝ հատուկ դպրոցներից նրանց տեղափոխումը դեպի սովորական դպրոց: Մինչդեռ ներառականությունը օպերացիոն համակարգ, համակարգային մտածողություն և գործելակերպ է:Այն համակարգը, որն այսօր ունենք, բացարձակապես ներառական չէ: Այդ համակարգը դնում է որոշակի չափանիշներ, եթե համապատասխանում ես այդ չափանիշներին, համակարգը վերցնում է, մնացներին՝ անտեսում: Հիշենք մեր դպրոցական տարիները, դասարաններում կային որոշակի գերազանցիկներ, ուսուցիչները կենտրոնանում էին այդ գերազանցիկների վրա, մնացած երեխաներին`անտեսում»:

Սերոբ Խաչատրյանը պատմել է նաև ներառականության վերաբերյալ հանրածանոթ գրքի` հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ազգերը ձախողվում»(«Why Nations Fail») աշխատության մասին, որում նկարագրվում են պետության երկու հակադիր մոդելներ, որոնք ներառական են, այսինքն՝ փորձում են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մասնագետի, յուրաքանչյուր համայնքի ներգրավել ընդհանուր խնդիրների լուծման մեջ և պետություններ, որոնք կեղեքող են, երբ հասարակության մի փոքր մասը կեղեքում է մնացածին, որպեսզի  ապահովի իր բարեկեցությունը: Ըստ Աճեմօղլուի՝ երկրորդ տեսակի պետությունները չեն կարող լուրջ զարգացում ունենալ,քանի որ զարգանալու համար կարևոր է, ոչ թե այն, թե ինչ վիճակում է  հասարակության մի փոքր մասը, այլ այն,թե ինչ վիճակում է հասարակության յուրաքանչյուր անդամ:

Ավանդական մրցանակների արժանացան նաև 2017 թ. ամբողջ ընթացքում «Հայաստանի մանուկներ հիմնադրամին» ամենահաճախն անդրադարձած լրատվամիջոցները. «Panarmenian.net» լրատվական ծառայությունը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Երկիր մեդիա» հոռուստաընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոն:  Ամեմաբազմազան հրապարակումներով հիմնադրամին անդրադարձած լրագրողներ ճանաչվեցին՝ Գայանե Մելիքյանը(«Երիտասարդ» առցանց պարբերական) Մերի Կոլոլյանը («Անկյուն+3» ՀԸ),  Սաթիկ Իսահակյանը, («Ռադիոլուր»), Սիրարփի Աղաբաբյանը («168 ժամ» թերթ):  «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» սահմանել էր նաև հատուկ մրցանակներ՝ անցնող տարվա ընթացքում ցուցաբերած հետաքրքրության, վերաբերմունքի, համագործակցության և հաստատած բարեկամության համար: Այս անվանակարգում մրցանակների արժանացան «Ռադիո Վան» ռադիոկայանը, Անահիտ Կարապետյանը(«Ֆորտունա» հեռուստաընկերություն), Արտակ Ալեքսանյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), ինչպես նաև մեր շաբաթաթերթը:

Հիշեցնենք, որ 2004 թվականից գործող «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է՝ համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը :

Էջը պատրաստեց՝

Գարեգին Ալեքսանյանը 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register