ՆՈՐ ԴԻՄԱՔԱՆԴԱԿ՝ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈւՄ

3

Օրեր առաջ Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվեց վարպետի վենետիկյան շրջանի եզակի աշխատանքներից մեկը՝ Ժորժ  Զաքարյանի դիմաքանդակը: Այն  Հայաստան բերելու համար  թանգարանից բավականին երկար ժամանակ է պահանջվել: Ի վերջո, շարունակական բանակցություններից հետո՝ թանգարանը հասել է  հաջողության։ Քանդակը արտասահմանից Հայաստանին  նվիրված առաջին ստեղծագործությունն է։  ՀՀ մշակույթի նախարարության հրապարակման համաձայն, Ժորժ Զաքարյանը Քոչարի ընկերն է եղել, որը նույնպես այդ տարիներին ուսանել է Իտալիայում: Ուսումնառությանը հաջորդած տարիներին, Ժորժն աշխատել է Իտալիայի առաջատար բանկերից մեկում՝ «Հռոմում»՝ մինչև 1964 թվականը լինելով բանկի գլխամասերի փոխտնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  Ժորժ Զաքարյանը ղեկավարել է նաև «ENDSI»  գրասենյակը, որը  ԱՄՆ -ից և այլ երկրներից հավաքված օգնությունը հասցնում էր Իտալիայի բնակչությանը: Զաքարյանն օգնել է նաև Վենետիկում սովորող շատ ու շատ հայ ուսանողների: Զաքարյանի քանդակի «հայտնության» պատմությունը ներկայացնում է Երվանդ Քոչարի հարսը՝ Լալա Քոչարը:

 «Զաքարյանի դիմաքանդակի տեղը երկար ժամանակ մնում էր անհայտ: 1999 թվականին Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերեցի մի հոդված,  որում կար քանդակի լուսանկարը՝մակագրությամբ.  Ժորժ Զաքարյան, գործ՝ Երվանդ Քոչարի: Ավետիք Իսահակյանն էլ Քոչարին շատ էր գրում թե՝  Ժորժիկը քեզ բարևում է»: Տարիներ անց տիկին Լալային հաջողվում է գտնել Ժորժ Զաքարյանի հասցեն: Նա  նամակ է գրում ու ստանում պատասխան՝ Ժորժ Զաքարյանի որդուց՝ Պաոլոյից: Նա էլ հաստատում է փաստը և նշում, որ հոր քանդակն իր գրասեղանի վրա է: Լալա Քոչարի՝ դիմաքանդակը Քոչարի թանգարանին նվիրելու  խնդրանքին ի պատասխան, Պաոլո Զաքարյանն արձագանքում է՝ «Պատրաստ չեմ»:

Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի տեղեկացմամբ, 2015 թվականին արդեն՝ Քոչարի ընտանիքին հասցեագրած նամակում Պաոլո Զաքարյանը գրում է, որ ինքը պատրաստ է այն նվիրել թանգարանին, որ  հոր դիմաքանդակի տեղն այնտեղ է:

2

Զաքարյանը քանդակը Քոչարի թանգարանին նվիրաբերեց նույն թվականին Իտալիայում՝ ՀՀ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: ՀՀ մշակույթի նախարարության, «Ապավեն»  ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի  և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի աջակցությամբ 2016թվականին քանդակը տեղափոխվեց   Հայաստան»,- հավելեց տնօրենը:

Քոչարի թանգարանում կազմակերպված միջոցառման ժամանակ՝ երախտիքի խոսքեր փոխանցելու նպատակով տեսակապ հաստատվեց նվիրատու Պաոլո Զաքարյանի հետ: «Քանդակը երկար տարիներ իմ գրասեղանին էր։ Հայրս պատմել է, որ հեղինակը՝ Երվանդ Քոչարյանն իր ընկերն է եղել, որի հետ ապրել են Վենետիկում։ Այս քանդակի իրական տեղը Քոչարի թանգարանն է։ Ես այն սիրով նվիրեցի, որովհետև համոզված եմ՝ թանգարանում այն կապրի հավերժ»,-  ասաց 84-ամյա նվիրատուն։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register