ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՔՈՄԵՆԹՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈւ 4 ՄԻՋՈՑ

1

 Սոցիալական ցանցերը սեփական մտքերն արտահայտելու և հանրայնացնելու միջոց են: Մտքերդ շարում ես իրար կողքի, հրապարակում պատիդ ու… Դրական մեկնաբանությունները երաշխավորված են: Ամեն ինչ բարդանում է, երբ անձնական հրապարակումդ դուրս է գալիս անձնական դաշտից, հայտնվում լայն մասսաների ուշադրության կենտրոնում ու «արժանանում» բացասական գնդակոծությունների:

Երբեք չեմ մոռանում այն պահը, երբ առաջին անգամ բացասական մեկնաբանությունների հանդիպեցի իմ հասցեին: Ես մտածում էի, որ եթե իմ հասցեին որևէ բասասական բան են գրել, ուրեմն պետք է անպայման պատասխանել դրան և ցույց տալ՝ ինչքան լավն եմ ես: Դրանից անցել է կես տարի. այս ընթացքում ես կարողացել եմ հատուկ ալգորիթմ մշակել՝ նյարդայնացնող մեկնաբանություններից չնյարդայնանալու համար:

1.Չկարդալ մեկնաբանություններն առհասարակ

Ամենապարզ լուծումը հաճախ ամենավատը չէ: «Չես ուզում տեսնել բարդակը, փակիր աչքերդ»: Եթե դու պրովոկացիոն հրապարակում ես անում քո էջին և չես ուզում բախվել հետևանքներին, պարզապես մի վատնիր ժամանակդ և բարձր տրամադրությունդ մեկնաբանություններ կարդալու վրա:

2.Տարբերակել քեզ ու հրապարակումդ

Հաճախ մարդիկ իրենց կյանքն ու հոգին են ներդնում սոցցանցային հրապարակման մեջ՝ խախտելով անձնական և հրապարակված գրառման սահմանները: Պետք է հիշել, որ դուք և գրառումը նույնը չեք, գրառումն ընդամենը տառերի խումբ է: Եվ ինչ էլ որ գրեն այլ օգտատերերը. վերաբերում է ոչ թե ձեզ, այլ ձեր գրառմանը:

3.Երկխոսության մեջ չմտնել

Այն ամենը, ինչ դուք ուզում էիք ասել, արդեն ասել եք ձեր գրառման մեջ: Ոչ ոք չի գնահատի, եթե մեկնաբանություններում փորձեք բացատրել, թե ինչ նկատի ունեիք գրառումն անելով, առավել ևս չի գնահատի, եթե փորձեք էմոցիոնալ մոտեցում դրսևորել և պատասխանել հակառակը պնդող բոլոր մեկնաբանություններին:

4.Հիշել ձեր բուն պարտականությունների մասին

Այն պահին, երբ դուք հրապարակային գրառում արեցիք, այդ գրառումն այլևս ձեզ չի պատկանում: Ձեր խնդիրն է գրել հետաքրքիր տեքստ, ոչ թե գոհացնել ձեզ անծանոթ մարդկանց: Եթե դուք աշխատում եք արվեստի ոլորտում, եթե դուք քիչ թե շատ հայտնի մարդ եք, պետք է պատրաստ լինեք քննադատության: Առաջին հոդվածից մինչև վերջին գրառումը՝ ձեր բոլոր հրապարակումները պետք է ուղեկցվեն ոչ հիմնավոր կամ հիմնավոր քննադատություններով: Կարևորն այն է, որ ձեր հոդվածը կամ գրառումը չդառնա վերջինը միայն բացասական քննադատությունների հաշվին:

Տաթևիկ Սարգասյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register