ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ՇԱՆՍԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈւՄ

3

Ինչպես հայտնի է հայ ֆուտբոլասերներին Հայաստանի ազգային հավաքականը այս տարի կմասնակցի ՈՒԵՖԱ-ի կողմից առաջին անգամ կազմակերպվող Ազգերի Լիգայի մրցաշարին : Մրցաշարի մեկնարկը կտրվի 2018 թվականի սեպտեմբերին: Հիշեցնենք, որ մեր հավաքականը ընդգրկված է մրցաշարի D դիվիզիոնի 4-րդ խմբում ՝ Ազգերի լիգա, D դիվիզիոն:

Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:

Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:

Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:

Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:

Մեր հավաքականի հետ նույն խմբում հայտնված հավաքականներին անդրադարձ կկատարենք ապագայում, իսկ այժմ հայտնի է արդեն, որ մրցաշարի նախապատրաստական փուլում՝ 2018 թվականի մարտի 24-ին և 27-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում՝ Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գլխավոր մարզիչ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Էստոնիայի և Լիտվայի ազգային հավաքականների հետ:

Համառոտ անդրադառնանք այս երկու հավաքականների հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների վիճակագրությանը: Էստոնացիների հետ Հայաստանի ազգային հավաքականը մինչ այժմ անցկացրել է 4 հանդիպում, որոնցից մեկում հաղթել է, մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի և ևս երկուսում պարտություններ կրել: Լիտվայի հավաքականի հետ ունենք համեմատաբար ավելի լավ վիճակագրություն՝ հավաքականներն հանդիպել են երեք անգամ, որոնցից երկուսում հաղթանակի են հասել մեր ֆուտբոլիստները, իսկ մեկում՝ լիտվացիները:

 

Ակնհայտ է, որ առաջիկա երկու հանդիպումներն էլ թեկուզ ունենալով ընկերականի կարգավիճակ, անցնելու են համառ և թեժ պայքարում, նաև ամուր հիմք են հանդիսանալու մեր ընտրանու համար Ազգերի Լիգայի մրցաշարին լավ մարզավիճակում ներկայանալու :

Շատ ավելի կարևոր խնդիր է թե ինչ նոր ֆուտբոլիստներ կընդգրկի մեր մարզիչ Պետրոսյանը հավաքականի կազմ՝ մի շարք խրոնիկական խնդիրներից ձերբազատվելու համար:  Մեզ համար շարունակվում է ամենխնդրահարույցը մնալ դարպասապահի դիրքը, այս առումով ՀՖՖ նախագահ Ռ.Հայրապետյանը տարեսկզբի իր անդրանիկ մամլո ասուլիսում հայտնեց, որ շարունակվում են դեռևս բանակցությունները Ռուսաստանի պրեմյեր լիգայում հանդես եկող «Տոսնո» ՖԱ-ի դարպասապահ` հայկական արմատներ ունեցող Դավիթ Յուրչենկոյի հետ: Կարծում եմ այս դիրքում ավելորդ չի լինի փորձարկել նաև Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ի դարպասապահ Անատոլի Այվազովին, որին անցած մրցաշրջանում հայ ֆուտբոլասերը հավաքականում գործի մեջ այդպես էլ չտեսավ:

Անցած մրցաշրջանում բազմաթիվ էին խնդիրները նաև կենտրոնական պաշտպանի դիրքում, որտեղ, հատկապես ստանդարտ իրավիճակների խաղարկության ժամանակ մեր ֆուտբոլիստները անընդհատ պարտվող էին դուրս գալիս երկրորդ հարկի համար պայքարում և ընդհանրապես հաճախ էին գնդակ զիջում բոլոր տեսակի մենապայքարներում, այս դիրքում մեզ պարզապես անհրաժեշտ է նոր ավյունով ֆուտբոլիստի տեսնել, ով կայծ կառաջացնի իր պատասխանատվությամբ և արդյունավետ գործողություններով մեր մյուս պաշտպանների մոտ, այդպիսի ֆուտբոլիստ կարող է լինել Հայաստանի Մ-21 հավաքականի և Երևանի “Փյունիկի” ՖԱ-ի կենտրոնական պաշտպան՝ Արթուր Քարտաշյանը:
Կիսպաշտպանությունում հույս ունենանք , որ գործի մեջ կտեսնենք արդեն շարք վերադարձած Արազ Օզբիլիսին, ով օրեր առաջ վերջապես նոր ակումբ գտավ, նոր պայմանագիր ստորագրեց և հանդես է գալու Մոլդովական «Շերիֆ» ՖԱ-ում: Այս օղակում հետաքրքիր կլիներ առաջիկա խաղերում տեսնել նաև հայ ֆուտբոլասերին քաջածանոթ բելգիահայ Հրաչ Յագանի եղբորը 28 ամյա Իվան Յագանին , ով այս մրցաշրջանում հանդես գալով Բելգիայի բարձրագույն խմբի «Lյերս» ՖԱ-ում դրսևորում է բարձր արդյունավետություն և խաղային առումով և ուղղակիորեն հեղինակած 10 գոլերի ցուցանիշով:

1

Հարձակման գծում ևս հետաքրքիր կլինի փորձարկել նոր ֆուտբոլիստների, կարծում եմ շատ կարևոր է մեզ համար հատկապես հարձակման գծում ունենալ ֆուտբոլիստների մեծ ընտրություն, ներքին մրցակցություն և բարձր արդյունավետություն ապահովելու համար:

Շատ հնարավոր է, որ Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում խփված և բաց թողած գնդակների տարբերության ցուցանիշը որոշիչ նշանակություն ունենա խմբում բարձր հորիզոնական գրավելու հարցում: Այստեղ Ա.Պետրոսյանը ևս կարող է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես» ՖԱ-ում հանդես եկող ուրուգվահայ 19 ամյա Դիեգո Մարտին Ռոսսի Մարաշլյանի վրա, ով հանդես է եկել նաև ՈՒրուգվայի Մ-17 և Մ-20 տարիքային պատանեկան հավաքականներում:

Մեր ընթերցողին հիշեցնում ենք նաև, որ առաջին անգամ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնների Ազգերի Լիգայի չորս ` A,B,C,D դիվիզիոնների հաղթող երկրների հավաքականներին, հնարավորություն կտրվի մասնակցել Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներին:

Էդգար Պետրոսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register