ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹԱՆԳԱՐԱՆ

3

Երևանի երկաթուղային կայարանի շենքի  կառուցման 60 ամյակը նշվեց ամռանը՝ հուլիսի 22-ին: Իր տեսակի մեջ գեղեցիկ այս շինության կառուցման մեջ անուրանալի է հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի որդու՝ Էդմոն Տիգրանյանի ներդրումը: 1956 թվականին կառուցված շինությունը  ճարտարապետական յուրօրինակ ստեղծագործություն է: «Կայարանի շենքի գլխավոր դահլիճին նայելով՝ կարող ենք հիշել Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցին, Նորավանքի գլխավոր եկեղեցին, կարող ենք պատկերացնել Սանահինի, Հաղպատի եկեղեցիները: Յուրաքանչյուր եկեղեցու կողքին կար գավիթ (կավիտ կամ ժամատուն, միջնադարյան Հայաստանում՝ հաճախ արևմուտքից եկեղեցուն կից վանք,որը ծառայում էր որպես եկեղեցու մուտք, դամբարան և հավաքատեղի)։ Այդ մոտիվներով է կառուցվել նաև կայարանապետի գրասենյակը: Արդեն 2009 թվականի հուլիսին այս շենքում բացվեց Երևանի երկաթուղու նորաստեղծ թանգարանը, որն այսօր ունի բազմահազար այցելուներ, որոնք իրենց  կարծիքն են թողնում տպավորությունների գրքում: Մինչ այժմ միայն դրական կարծիքներ են եղել աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից»,- պատմում է թանգարանի վարիչ, նաև երկաթուղային ինժեներ և զբոսավար Նիկողայոս Տեր- Կարապետյանը:

«Թանգարանի պատմությունը  սկսվում է երկու ռուսական կայսրերից, ովքեր 22 մլն ռուբլի ներդնելով՝ կառուցեցին երկաթգիծը: Առաջին գնացքը  Գյումրի ժամանեց 1898, դեպի Երևան՝ 1902թվականին»:Այդ թվականներին առաջին անգամ գործածության մեջ մտած գրամեքենաներից մի քանիսը նույնպես ցուցադրված են թանգարանում: «Գործածության մեջ մտան նաև էլեկտրական լամպերը, որոնք օգտագործվեցին թունելի կառուցման ժամանակ: Ամենածանր կառույցը՝ 118 տարի առաջ կառուցված Զամառլուի կամուրջն էր: 2012 թվականին «Հայկամուրջշին»-ը  պատմական այդ կամրջի կողքին կառուցեց նմանատիպը, որի բացմանը մասնակցեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու ռուսական երկաթգծի ղեկավարը: Այժմ մեր մարդատար և ապրանքատար գնացքները, որոնք շարժվում են դեպի Բաթումի,Փոթի նավահանգիստներ, հիմնականում անցնում են Զամառլուի կամրջով»,-շարունակում է Նիկողայոս Տեր-Կարապետյանը:Թանգարանում ցուցադրված են կամրջի և երկաթգծի կառուցման ընթացքին վերաբերող լուսանկարներ, դրանց մանրաքանդակները, սոցիալիստական աշխատանքի հերոս մեքենավարների, 5 հռչակավոր զորահրամանատարների լուսանկարներն ու  դրանց մասին համառոտ տեղեկություններ:«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու են Երկաթուղու թանգարանում ցուցադրվում զորահրամանատարների լուսանկարները: Մի պարզ պատճառով. մենք  երկաթուղու պատմությանը  զուգագեռ ներկայացնում ենք  նաև  երկաթուղու հետ առնչություն ունեցած մեր հերոսներին: Օրինակ՝ Մարշալ Բաղրամյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է երկաթգծում, եղել է երկաթգծային վարպետ և իր ուսումը ստացել Թբիլիսիի երկաթուղային ուսումնարանում: Ծովակալ Իսակովի հայրը եղել է երկաթուղային տրանսպորտի ինժեներ: Խուդյակովի հայրն էլ, ասում են, եղել է մեքենավար: Երբեմն հարցնում են նաև, թե Եղեռնը ինչ կապ ունի Երկաթուղային թանգարանի հետ: Ես բացատրում եմ, որ ուղղակի կապ, իհարկե չկա, ուղղակի այդ կերպ մենք փորձում ենք հարգել Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի տարածքով անցնող Բաղդադի երկաթուղային գծի կառուցմանը մասնակցած  ու Եղեռնի զոհ դարձած  10 հազար հայերի ( համաձայն հայտնի հոգևորական Բալաքյանի երկու հատորանոց գրքում եղած պատմական ակնարկի՝ շուրջ 11 հազար հայերից) հիշատակը»:

gnacq

Այցելուները թանգարանում կարող են տեսնել շենքի շինարարության շարունակությանը վերաբերող լուսանկարներ: Դա տեղի է ունեցել 1967թ.,որի ընթացքում կառուցվել է շենքի գմբեթը: Թանգարանում ներկայացված են նաև երկրաշարժի տարիներից կադրեր, երկաթգծի նախկին պետ՝ Համբարձում Ղանդիլյանը, ով հայկական երկաթուղային կայարանի և ավերված քաղաքների վերականգնման  գործում բավականին մեծ աշխատանք կատարեց:«Հայկական երկաթուղին այժմ կոչվում է Հարավկովկասյան երկաթուղի: Ղեկավարությունը ռուսական է, մենք պատկանում ենք ռուսական երկաթգծին»:Թանգարանում ուսումնասիրությունն ավարտելուց հետո ուղևորվեցինք թանգարանի այգի:« Առանց այս հրաշալի այգու թանգարանը չէր կարող լինել: Այստեղ անգամ սեպտեմբերին ծիրան է աճում»,- պարզաբանում է  Նիկողայոս Տեր- Կարապետյանը: Այգում հանդիպեցինք երկաթուղային թանգարանի կառուցման գործում անմիջական մասնակցություն  ունեցած Խորեն Ավետիսյանին: «2008 թվականին, երբ հայկական երկաթուղին վերածվեց հարավկովկասյան երկաթուղու, որոշվեց, որ պարտադիր պետք է թանգարան բացել: Ցավոք, ուղևորների քչաքանակության պատճառով՝ թանգարանի այցելուներն էլ են համեմատաբար քիչ: Շատերը չգիտեն թանգարանի գոյության մասին, ինչը հուսանք, ժամանակի ընթացքում կշտկվի»: Զբոսանքը շարունակում ենք այգում, որտեղ կա գեղեցիկ շատրվան,եղրևանու և վարդի թփեր: Զբոսանքի ընթացքում մեզ ընկերակցում էին երկու փիսիկները: Մեր հետաքրքիր և կարևոր հանդիպումն ամփոփվեց  կայարանապետի հետ հաճելի զրույցով:

 

Թանգարան այցելել ցանկացողներին տրամադրենք  Երկաթուղու թանգարանի հասցեն և հեռախոսահամարը. Երևան, Սասունցի Դավթի հրապարակ (երկաթգծի կայարանի տարածքում), հեռ. +374-60-463444

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register