ՆԱՅԵԼ ԵՐԿՆՔԻՆ, ԹԵ՞ ԴԱՆԱԿ ՍՐԵԼ

luna

ՆԱՍԱ-ի աստղակենսաբան Քրիստոֆեր Մակքեյը անցած շաբաթ հրապարակել է իր մասնագիտական կարծիքը. Լուսնի յուրացման սկզբնական փուլը առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում: Բավական է հրաժարվել ընդամենը մեկ ռազմական ավիակրի կառուցումից և տնտեսված 10 միլիարդ դոլլարն ուղղել տիեզերական հետազոտություններին: Այդ գումարը լիովին կբավականացնի լուսնային առաջին կայանի կառուցման համար, որը կարելի է ավարտին հասցնել արդեն 2022 թվականին:

Այդ կայանի կառուցումը անգնահատելի փորձառություն կլինի՝ հետագայում Մարս մոլորակի վրա կառուցվելիք կայանների համար:

Քրիստոֆեր Մակքեյը համոզված է նաև, որ մարդկության գրեթե բոլոր տեխնիկական վերջին ձեռքբերումները՝ 3D տպիչներից մինչև բիոզուգարանները օգտագործվելու են տիեզերական արշավներում: Խնդիրը միայն մեկն է՝ կհասկանա՞ արդյոք մարդկությունը, որ երկնքին նայելն ավելի անվտանգ, հեռանկարային ու հաճելի է, քան «դանակ սրելը»:

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register