ԵՐԿԻՐՆ ԱՐԱԳՈՐԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԻՆ

2

2018-ին ջերմոցային գազերի արտանետումները դարձել են ռեկորդային՝ դիտումների պատմության մեջ, եւ Երկիրը, համապատասխանաբար, այժմ ավելի արագ է մոտենում «կրիտիկական կետին», ինչը հուշում է իսկական կլիմայական աղետի մասին: Նյութը  Գլոբալ տաքացման հեռանկարների մասին է, գրում է Planet-today-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Եթե ​​մարդկությունը չկարողանա հաղթահարել ածխաթթու գազի արտանետումները, ապա շատ շուտով մենք կբախվենք հսկայական կլիմայական աղետի, որը կուղեկցվի մեծ թվով տեսակների ոչնչացմամբ եւ ամենօրյա կյանքում զգալի փոփոխություններով:

«Մեր մոլորակի բուսական աշխարհը ներկայում չի կարողանում հաղթահարել ածխաթթու գազի աճող մակարդակը: Միեւնույն ժամանակ, արտանետումները դառնում են ավելի զգալի», – զգուշացնում են գիտնականները` նշելով, որ դեռեւս տաքացումը միայն արագանում է:

Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) Ճարտարագիտության եւ կիրառական գիտությունների դպրոցի աշխատակիցների կողմից իրականացված վերջին ուսումնասիրության մեջ խոսվում  մթնոլորտում ածխաթթվային գազի եւ մոլորակի համաշխարհային ջրային շրջապտույտի միջեւ  առկա կապի մասին․ ինչպես հայտնի է,  այդ գործընթացից է լրջորեն կախված կլիման:

Հարկ է նշել, որ գլոբալ տաքացումը շարունակվելու է նույնիսկ այն դեպքում, եթե մարդկությունը լիովին հրաժարվի ծանր արդյունաբերությունից, անասնապահությունից եւ ներքին այրման շարժիչներից՝ պարզապես այն պատճառով, որ կլիմայի փոփոխությունը հիմնականում բնական գործընթաց է, որի վրա մարդիկ չեն կարող ազդել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register