ԼՈւՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

5

Մենք լուսնին ծանոթ ենք: Ահագին բան գիտենք լուսնի մասին: Մարդիկ մի քանի անգամ կանգնել են լուսնի մակերևույթին 1960-ականներից հետո: Բայց Չինաստանում նախապատրաստվում է մի ծրագիրը, որը այս տարի մի փոքր ավելի ուշ կիրականացվի: Ծրագի շնորհիվ մենք ավելի շատ տեղեկություն կունենանք մեր հարևանի մասին: Գիտնականները կկարողանան իմանալ լուսնի ձևավորման, ինչպես նաև թե ինչպես են Երկիրը և այլ տարրերը մոտեցել միմյանց միլիոնավոր տարիներ առաջ:

Ինչպե՞ս է հնարավոր իմանալ այդ ամենը: Լուսնի ուղեծիրը կապված է Երկրի ուղեծրի հետ, որը նշանակում է, որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, երբ պտտվում է երկրի շուրջ: Որպես արդյունք, մենք տեսնում ենք լուսնի նույն կողմը, իսկ սարքերը, որոնք գտնվում են լուսնի վրա, տեսնում են երիկրը նույն դիրքից: Միևնույն ժամանակ լուսնի դիրքից մի փոքր տատանումը երկրի դիրքի նկատմամբ նշանակում է, որ տարվա ընթացքում նրա մակերևույթի կեսը կարելի է տեսնել, այն անտեսանելի մասի ավելի մեծ հատվածը:

1959 թվականին խորհրդային Լունա 3-ը ուղարկել է Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարները: Ահա այսպես է աշխարհը իմացել խառնարանների դերի մասին: Տասնյակ տիեզերանավեր են ուսումնասիրել լուսնի մոտիկ հատվածները և վեց մարդ են իջեցրել լուսնի վրա: Հեռու հատվածը քարտեզագրվել է: Բայց լուսնի այդ կողմը միայն հեռվից է ուսսումնասիրվել:

Այն ամենը ինչ մենք գիտենք հեռու հատվածի մասին այնքան հետաքրքրիր է: Մոտիկ հատվածը ծածկված է հին լավայի հետքերով, իսկ հակառակ կողմը՝ ոչ: Երկու կողմերի հիմքի քիմիական բաղադրությունը զգալիորեն տարբերվում է: Հակառակ կողմը լավայով գրեթե ծածկված չէ, բայց ականատես է եղել միլիոնավոր տարիներ արևային քամու և պայթյունների:

Աստրոֆիզիկ Բրեդ Տաքերը ասում է, որ այս տեղեկությունը կարող է լուսնի առաջացման մասին պատմել: Լուսնի առաջացման մեկ տեսության համաձայն՝ այն Երկրի և նախա-մոլորակի բախման արդյունքում է առաջացել: Մեկ այլ տեսության համաձայն՝ տարբեր արբանյակներ և բեկորներ են միացել իրար: Հակառակ կողմից ստացված շատ ավելի տեղեկություն կարող է  հաստատել կամ հերքել այս տեսությունները: Ըստ Տաքերի, լուսնի հակառակ կողմում կա շատ հելիում-3, որը հազվադեպ հանդիպող նյութ է երկրի վրա, բայց նաև հրաշալի նյութ հրթիռի վառելիքի համար:

Հակառակ կողմը ուսումնասիրելու համար դժվարություն է առաջացնում ան փաստը, որ լուսինը մեծամասամբ կասեցնում է բոլոր ռադիո ազդանշանները: Այս տարվա սկզին Չինաստանը արձակել է մի արբանյակ, որը հիմա Լ2 Լագրանժ կետում է: Այդ կետը ունի համեմատական գրավիտացիոն կայունություն և կարող է պահպանել իր դիրքը Երկրի և լուսնի նկատմամբ: Այս ամենը հնարավորություն կտա հեռակառավարել տեղեկության հոսքը: Լուսնի հակառակ կողմի ուսումնասիրությունը ազդեցություն կունենա կառավարությունների և անհատների լուսնի բնակեցման ծրագրերի, լուսնի հետ մշտապես շարժվող կայանների կառուցման, իսկ մեկ այլ օրը՝ հնարավոր է Լուսինը որպես լիցքավորման կայան օգտագործելու համար, որպեսզի Մարս ճանապարհորդություններ լինեն:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register