ԻՆՉՈւ ԵՆ ԶԵԲՐԵՐԸ ԳԾԱՎՈՐ

6

Բրիտանիայում գտնվող ֆերմայի ձիերն են, որոնք ծածկված են զեբրի նախշերով կտորներով: Չէ, չէ, նրանք մասկարադ չեն գնում, ուղակի մասնակցում են գիտական փորձի:

Թիմ Քարոն, ով Քալիֆորռնիայի համլսարանի ուսանողներից է, ասում է, որ կենդանիները հիմնականում միագույն են, շատ հազվադեպ են զեբրի, ընձուղտի նման գունավոր լինում: Հարց է առաջանում, թե ինչու է այդպես:

Առնվազն Դարվինի էվոլյուցիայի տեսության ստեղծումից հետո գիտնականները շատ են քննարկում այս հարցը: Այս գունավորումը անվանում են կոմուֆլյաժ, որը ոչ թե նախազգուշացում է խոշոր գիշատիչների համար, այլ զեբրերին ազդանշան հաղորդելու համար: Իսկ հիմա կարծում են, որ միջատներից պաշտպանվելու համար է:

Այս հարցի պատասխանը գտնելու համար այսպիսի փորձ արեցին: Բրիստոլի համալսարանի մոտ զեբրերին և ձիերին էին հետևում, բայց ձիերը ծածկված էին զեբրի գույներ ունեցող ծածկոցներով: Եվ հետևում էին միջատների վարքագծին:

Միջատները զեբրերին և ձիերին նույն կերպ էին վերաբերում հեռվից: Բայց երբ մոտենում էին զեբրերին, ապա չէին կարողանում ճիշտ վայրէջք կատարել: Նույնը վերաբերում էր նաև ծածկոցներով ձիերին: Բայց ձիերի բաց գլուխների հետ կապված ոչ մի խնդիր չկար:

Այս պահին գիտնականները կարող են ասել միայն, որ կոնտրաստի տարբերությունը խանգարում է միջատներին ճիշտ գիտակցել տարածությունը: Իսկ մինչ նրանք կբացահայտեն, մենք կարող ենք հետևություն անել, որ միջատների կծելուց խուսափելու համար զեբրի նախշերով շորեր հագնելը լավ միտք է:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register