«ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈւՄ». ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ

alisa

Մարտի 17- ին, ժամը 19.00 – ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում  կներկայացվի «Ինձնից պրծում չկա» 2 գործողությամբ կատակերգությունը: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Մարտի 17- ին, ժամը 17.00 – ին՝ Խամաճիկների պետական թատրոնում կբեմադրվի «Ալիսը հրաշքների աշխարհում» ներկայացումը: Տոմսերի արժեքը` 800 դրամ:

Մարտի 19-ին, ժամը 14.00 – ին՝ «Գոյ» թատրոնում կբեմադրվի երեխաների համար  նախատեսված «Ծովահենների հեքիաթը» ներկայացումը: Տոմսերի արժեքը` 1000 դրամ:

Մարտի 20-ին, ժամը 18.30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում «Բարի գալուստ իմ աշխարհ» խորագրի ներքո կկայանա ջազային երգչուհի Իլոնա Սագիևայի ցուցահանդես-համերգը: Իլոնա Սագիևան 10 տարի հանդես է եկել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Մուտքն ազատ է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register