ՄԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

surb-astvatsamayr

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում 2016 թվականին իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ հաշվետվությունն ու  անդրադարձել 2017 թվականի համար նախանշված ծրագրերին:

Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վստահեցմամբ՝ քաղաքապետարանի ենթակայության  տակ գտնվող 31 բուժհաստատություններում՝ մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված համալիր բարեփոխումներ են իրականացվում: Առողջության պահպանման առաջնային օղակի համարում ունեցող 22 պոլիկլինիկաներին համայնքային բյուջեի միջոցներով 143 անուն սարքավորում է տրամադրվել(վաղ շրջանում հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով), ինչն իր հերթին սեփական եկամուտների ապահովման դիտանկյունից՝ պոլիկլինիկաների  համար խթան է հանդիսացել: Փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ ոլորտի գերակա խնդիրներից է  նաև՝ ջեռուցման համակարգերի անցկացումն ու շենքային պայմանների բարելավումը:

2013-2016 թվականներին իրականացված սոցիալական ուղղվածության առողջապահական բազմաթիվ ծրագրերի ընթացքում 59844 քաղաքացի անցել է հետազոտություն: 3587 քաղաքացի անվճար վիրահատվել է, մյուսները ստացել են տարբեր տեսակի բուժծառայություններ:Դրանից բացի, որոշակի սոցիալական խմբերի 2013-2016 թվականներին տրամադրվել է ստացիոնար բուժման 4705 ուղեգիր, ևս 1353 քաղաքացիների նույն ժամանակահատվածում տրամադրվել է պետության կողմից երաշխավորված առողջարանային ուղեգիր»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ 185 բժիշկ և 155 բուժքույր ուղարկվելեն վերապատրաստման: Փորձի փոխանակման նպատակով նմանատիպ նախաձեռնություններ են կյանքի կոչվել նաև քույր և գործընկեր քաղաքների, մասնավորապես՝ Մարսելի և Սանկտ Պետերբուրգի հետ: Ընթացիկ տարում նախատեսվում է ձեռք բերել 80 անուն նոր բուժսարքավորում և բժշկական պարագաներ` 78 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: 20 միլիոն դրամ էլ հատկացվելու է քաղաքացիների համար դժվարահաս համակարգչային հետազոտությունների իրականացմանը՝ պետպատվերի շրջանակում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register