ՄԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

verelak

 

Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ներկայացնում է անցած տարի իրականացված աշխատանքի հաշվետվությունը: Այս անգամ պետական կառույցն անդրադարձել է քաղաքում տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների հարմարավետության ապահովմանն ուղղված քայլերին:

Մատչելի հանրային տարածքների թիվը համալրվել է Երևանում կառուցված նոր այգով: Նուբարաշենի Կենտրոնական այգու բարեկարգված տարածքը համալրվել է 7 թեքահարթակով: Այգին դարձել է հարմարավետ՝ բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժի և հանգստի համար։

2016 թվականին Երևանում շահագործման է հանձնվել բնակչության բոլոր խմբերի համար նախատեսված առաջին վերգետնյա անցումը: 2016 թվականին համայնքային բյուջեի միջոցներով կառուցվել է ևս 275 թեքահարթակ։

Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար Երևանի  73 հատվածներում տեղադրվել են մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ դեղին սալահատակներ ։ Աշխատանքներ են իրականացվում նաև  Ն. Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի ուսումնափորձարարական բակում, Կույրերի մշակույթի տան մուտքի հատվածում։

Առանձնահատուկ կարիք ունեցող քաղաքացիների սպասարկման համար 2016 թվականին քաղաքապետարանն առանձնացրել  ու  այդ նպատակին է տրամադրել իր ենթակայության  տակ գտնվող 5 ավտոբուս։ Այսպիսով, հարմարեցված ավտոբուսների թիվը մայրաքաղաքում հասցվել է 25-ի։

Քաղաքային 36 ավտոբուսում տեղադրվել են կանգառների ազդարարման ավտոմատ համակարգեր: Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի համար հասարակական տրանսպորտն առավել հարմարավետ դարձնելու նպատակով  նշյալ  ավտոբուսներում կանգառները հայտարարվում են հայերեն և անգլերեն լեզուներով։ Այս կերպ քաղաքային տրանսպորտը մատչելի է դարձել նաև առանձնահատուկ կարիքներ ունեցող քաղաքացիների համար։ Երևանի 21 խաչմերուկներ կահավորվել են ձայնաազդանշանային լուսացույցներով:

Երևանի քաղաքապետարանում ամեն օր ժամը 9:00-18:00 գործում է «Թեժ գիծ» ծառայություն՝  011-514-000 հեռախոսահամարով:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register