ԵՐԵՎԱՆ. ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

6

Երևանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռևս 1954 թվականին:Մինչև 1992 թվականն այն գործել է 928 փողոցներում, մայրուղիներում , հրապարակներում և այգիներում: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում էր  795կմ: Տարբեր մակնիշի 49909 լուսատուներ` տեղակայված էին 31279 հենասյուններին: Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը խորհրդային Միության տարիներին լավագույններից մեկն էր համարվում:

Խորհրդային միության փլուզումից հետո փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր: Միայն 2000թ. սկսեց աստիճանաբար բարելավվել արտաքին լուսավորությունը: Ներկայումս Երևանում լուսավորված  է 895 փողոց: Բոլոր 105 գլխավոր փողոցները լուսավորվում են մինչև լուսաբաց:Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի և Մաշտոցի պողոտաները:Մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի` նորմալ,գիշերային և տոնական:Քաղաքը բաժանված է յոթ տեղամասերի: Մայրաքաղաքի  լուսավորության վրա ծախսվում է ժամում 13 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register