«ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑԸ»` STOP-ՈւՄ

eat

Ապրիլի 13-ին, ժամը 19:00 – ին` «Մնջախաղի Պետական Թատրոն»-ում կբեմադրվի «Գիրք ծաղկանց» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 500, 1000 դրամ:

Ապրիլի 13-ին, ժամը 19:00 – ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կբեմադրվի Վերջին կանգառ» կատակերգությունը: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ:

Ապրիլի 13-ին, ժամը 20:00 – ին՝ «Լոֆթ» ակումբում կկայանա “Healingthrough Musicand Art” խորագրով երաժշտական երեկո՝ «Լուսի Խանյան» կվարտետի և Սիրանուշ Աղաջանյանի մասնակցությամբ: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Ապրիլի14-ին, ժամը 21:00 – ին` «ՍՏՈՊ» ակումբում հանդես կգա «Ոստան Հայոց» խումբը: Տոմսի արժեքը՝ 2000դրամ:

Ապրիլի 15-ին, ժամը 14:00-ին` Երևանի Պետական Կամերային թատրոնում կբացվի Էմին Արիստակեսյանի անհատական թեմատիկ ցուցահանդեսը: Բացման ընթացքում կկայանա կարճամետրաժ ֆիլմի պրեմիերա: Մուտքն ազատ է:

Ապրիլի 15-ին, ժամը 17:00 – ին` «Լոֆթ» ակումբում անցկացվելու է «Design Week Yerevan» խորագրով դիզայնի տոն: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:

Ապրիլի 16-ին, ժամը 19:00 – ին` ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում (Թատերական ինստիտուտ) ներկայացվելու է Արսեն Ղազարյանի «Կարոտել եմ» ռազմական մոնոդրաման: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ:

Ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին` Երևանի Կամերային թատրոնում կբեմադրվիՍիրո խոստովանություն» ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500, 3000 դրամ:

Ապրիլի 17-ին, ժամը 20:00 – ին` Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կբեմադրվի «Կենտ զույգը» կատակերգությունը: Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000դրամ:

Ապրիլի 18 -ին, ժամը 19:00 -ին` «Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոնում կբեմադրվի «Nemequittepas» (Միլքիրինձե) ներառական պարային ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1500, 2000դրամ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register