ԼԵԶՎԱԿԱՆ 5 ՄԻՏՈւՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈԽՈւՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ

1

Հայտնի լեզվաբան Դմիտրի Պետրովն առանձնացրել է լեզվական 5 միտումներ, որոնք սրընթաց փոխում են աշխարհը

Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում մի քանի լեզվական միտումների, որոնք մոտակա տարիներին ավելի արտահայտիչ կարող են դառնալ: Այդ միտումները ցույց են տալիս, թե որքան է փոխվել ժամանակակից մարդկանց մտածելակերպը: Հայտնի բանասեր, պոլիգլոտ, համաժամանակյա թարգմանիչ, դասախոս Դմիտրի Պետրովը պատմում է այդ մասին: Նա լեզուներ սովորելու բազմաթիվ ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Պետրովի մեթոդները հայտնի են և արդյունավետ:

Միտում N1.

Լեզուները բաժանվելու են ոչ թե աշխարհագրական, ազգային պատկանելիությամբ, այլ՝ սոցիալական և մասնագիտական

Նույնիսկ այսօր միևնույն մասնագիտություն ունեցող, սակայն տարբեր լեզուների կրողներն ավելի հեշտ կարող են ընդհանուր շփման եզրեր գտնել, քան հայրենակիցները, որոնք խոսում են նույն լեզվով, բայց ապրում են տարբեր սոցիալական պայմաններում և աշխատում են տարբեր մասնագիտական ոլորտներում: Դա բնական միտում է, քանի որ մենք տեսնում են աշխատանքի շուկայի և մարդկանց զբաղվածության միջև տարբաժանում:

Օրինակ՝ ենթադրեք հայ և ալբանացի ծրագրավորողների շփումը: Ողջույնից հետո նրանց լեքսիկայի 90%-ն արդեն նույնն է: Բնական է, որ լեզվական խոչընդոտը հաղթահարելու համար նրանց պետք է մի քանի կապող հասկացություններ՝ ես-դու, եկա-գնացի, միացրեցի-անջատեցի և այլն: Իսկ եթե ծրագրավորողների փոխարեն շփվում են նկարիչ և քիմիկոս, ապա նրանց միջև լեզվական խոչընդոտի մակարդակը հասնում է 100%: Եթե որպես օրինակ վերցնենք մեր հայրենակցին, որ ուրիշ ոլորտից է, ապա նրա հետ կարող ենք խոսել առօրյա կենցաղային հարցերի շուրջ, սակայն մի քիչ ավելի մասնագիտական, անձնական թեմաներով շփվելիս մենք կլինենք ավելի տարբեր, քան հենց նույն հայն ու ալբանացին, որ չեն տիրապետում նույն լեզվին: Սա հիմա ավելի բացահայտ և նշանակալի է, քանի մեկ սերունդ առաջ:

Միտում N 2

Լեզվական փոփոխությունները կտրուկ արագանում են

Կարելի է այսել, որ այս երեկոյան մենք կխոսենք որոշ չափով ուրիշ լեզվով, քան այսօր առավոտյան: Այսքան արագ է լեզուն զարգանում: Վերջին 15-20 տարիների ընթացքում լեզուն ավելի պարզացել է: Օրինակ՝ բարդ ստորադասական նախադասությունների կիրառությունը պակասել է: Բոլորս էլ հանդիպել ենք դասական գրականության մեջ նախադասությունների, որոնք կարող էին մեկ պարբերություն կամ նույնիսկ մեկ էջ երկարություն ունենալ: Կամ Տոլստոյի խոսքերը, որ կես էջ էին, իսկ դպրոցում պետք էր դա անգիր սովորել կամ շատ լավ հիշել: Հիմա դժվարանում ենք: Պիտի տրոհենք ավելի կարճ հատված-նախադասությունների, որպեսզի հնարավոր լինի:

Չմոռանանք, որ անգլերենում 3 սերունդների կյանքի ընթացքում վերացան բոլոր վերջավորությունները: Սա այն գինն է, որը լեզուն վճարում է ունիվերսալ լինելու համար: Ինչու՞ ունիվերսալ: Որովհետև ամենահեշտն է և մաթեմատիկական կերպով է կառուցված:

21-րդ դարում մարդն ավելի շատ է հիմնվում տեսածի վրա, քան 20-րդ դարի մարդը: Եթե նախկինում գրողներն ասում էին. « Իսկ հնարավո՞ր է ավելի փոքր տառաչափ օգտագործել, առանց լուսանցքների, որպեսզի ավելի շատ տեքստ կարողանամ տեղավորել մեկ էջում», ապա հիմա կա հակառակ միտումը՝ մեծ տառաչափեր, լուսանցքներ, ինչպես նաև զանազան նկարների առկայություն: Սա ոչ միայն մարդկության մշտական ձգտումն է հեշտությանը, այլ տեքստերի ընկալման անդառնալի հետևանքների արտացոլումն է:

Միտում N3

Տեղեկության իմաստն ավելի առաջնային է դառնում քան ձևը

100 բառից մենք փնտրում ենք ամենակարևորը՝ ինչքա՞ն, ով՞, ու՞մ, իսկ մնացածը կարևոր չէ: Չնայած նախկինում ձևը ուներ առնացքային նշանակությունը, չէ որ, եթե դիմացինի հետ խոսում ես առնաց սահմանված կարգի, ապա կարող է նեղանալ և գնալ: Իսկ հիմա, կարևոր չէ, թե ինչպես կասեն, նույնիսկ եթե դա գործնական պաշտոնական իրավիճակ է: Հասել է նրան, որ միջազգային մակարդակով շփման ժամանակ քաղաքական գործիչները միանգամից անցնում են բուն թեմային՝ առանց նախասահմանված ֆորմալ շփման:

Միտում N4

Սոցիալական կայքերի, մեսինջերների լեզուն այն առաջնային գիծն է, որը ցույց է տալիս, թե ուր է շարժվում լեզուն ընդհանուր առմամբ

Այստեղ կա տեղեկատվության, արդյունավետության և զգացմունքայնության կարիք: Հիշենք սմայլիկներին: Սմայլիկների մշակույթը կարևոր միտում է: Ոչ միայն նրա համար, որ քանակությունը գնալով շատանում է, արդեն հարյուրավոր սմայլիկներ կան, այլև այն հանգամանքով, որ իրենք ունեն որոշակի որոշակի ոճաբանություն: Կան ձևավորված վարվելակերպեր, օրինակ, եթե մտերիմը պատասխանում է առանց սմայլիկների, կարելի է ենթադրել, որ նեղացած է կամ ինչ-որ այլ խնդիր կա: Արդյունավետությունը և տնտեսումը լեզվի զարգացման հիմնական հասկացություններն են:

Միտում N 5

Ապագան անհատականացման և զգացմունքայնության լեքսիկայի մեջ է

Այս պահին ամբողջ աշխարհում միտում է, որը հանգեցրել է տեղեկատվական մի իրավիճակի՝ ամեն ինչ հստակ է, առանց բնորոշումների և ածականների: Իսկ ինչպե՞ս մրցել: Մրցել միայն սեփական վերաբերմունքի շնորհիվ: Այդ իսկ պատճառով, բոլոր միջազգային կորպորացիաներում որպես հիմնական գործընթաց ընդունել են անձնավորումը: Իսկ այստեղ առնաց զգայական լեքսիկայի ոչինչ հնարավոր չէ: Ոչ մեկ չի ուզում իրեն զգալ միլիոնից մեկը: Ինչքան տնտեսությունը կրում է մասսայական բնույթ, այնքան մեծանում է այս կարիքը: Զգայական լեքսիկան ուղակի պետք է ճիշտ չափավորել: Իսկ սա արդեն տեխնոլոգիաների խնդիրն է: Իսկ այն անհրաժեշտ է, այն ապագան է:

Աղբյուրը՝ www.knigikratko.ru

Ներկայացրեց Տիգրանուհի Գրիգորյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register