ՔԻՄԻԿՈՍՆԵՐԻ ՈՐՈՇՈւՄԸ. ՄԻ ՄԻԶԵՔ ԼՈՂԱՎԱԶԱՆՈւՄ

2

Երբ լողավազանում ես արդեն մի քանի ժամ, լողազգեստդ թաց է, ապա այցելել սանհանգույց մի քիչ անհարմար է. չէ՞ որ դժվար է թաց լողազգեստը հանել-հագնել: Մտածում ես, եթե օլիմպիական մարզիկները ԴԱ անում են, ապա ես էլ կարող եմ: Ճիշտ է՞: Քլորն ամեն ինչ չեզոքացնում է, չէ՞:

Բայց պարզվում է, զզվանքի գործոնը չհաշված, դա բավականին վատ միտք է: Վերջերս Ամերիկյան քիմիկոսների հասարակության ամսագրում՝ Բնապահպանական գիտությունները և տեխնոլոգիան, տպագրվեց մի ուսումնասիրություն, որում ներկայացնում էին, թե ինչ է լինում, երբ քլորը հանդիպում է մեզին: Պարզվեց, որ այդքան էլ լավ բան չի ստացվում:

Հետազոտողները խառնեցին ուրիկաթթուն, որը կա և՛ մեզի, և՛ քրտնքի, և քլորի մեջ: Մեկ ժամում թիքլորամին եւ ցիանոգեն քլորիդ ձևավորվեցին: Ըստ հետազոտողների՝ որոնք վերջին 10 տարիներին ուսումնասիրում են լողավազանների քիմիական բաղադրությունը, այդ երկու քիմիական նույթերը հայտնաբերվել են բոլոր լողավազաններում, որտեղից փորձանմուշներ են վերցրել:

Թիքլորամինը ասոցացվում է շնչառական խնդիրների հետ, իսկ ցիանոգեն քլորիդը բացասական ազդեցություն կարող է ունենալ թոքերի, կենտրոնական նյարդային համակարգի և սրտանոթային համակարգի վրա:

Այս երկու քիմիական տարրերը պարունակում են ազոտ, որը կա նաև մեր մեզում: Իսկ այն քլորի հետ քիմիական ռեակցիայի մեջ է մտնում:

Չնայած ուրիկաթթու կա նաև քրտնքի մեջ, բայց, պարզ է, որ քանակությունը ավելի քիչ է, քանի մեզում: Հենց վերջինիս մասին էլ պիտի անհանգստանալ, քանի որ, երբ լողում ես, ապա ոչինչ չես կարող անել քրտնելու դեմ, սակայն, առնվազն, կարող ես չմիզել: Մի մասը միզում է, մյուսը ոչ, բայց միջինում ամեն մարդ իր հետևից թողնում է 30-80 միլիլիտր մեզ, երբ լքում է լողավազանը:

Ամենաշատը պետք է անհանգստանալ, երբ լողավազանում շատ մարդ կա: Այդ դեպքում քիմիական տարրերը շատ արագ են առաջանում և տատանվում, իսկ դա նշանակում է, որ քլորի քանակը լողավազանում պակասում է, իսկ դա արդեն խնդիր է առաջացնում:

Այս ամենով ուզում էինք ասել, որ լողավազանում միզելը անվտանգ չէ: Եվ չնայած նրան, որ հայտնի լողորդ Մայքլ Ֆլեփսն ասում է, բոլորը դա անում են, իսկ քլորը ոչնչացնում է, դա սխալ է:

Աղբյուրը՝ www.theatlantic.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register