ԿՈՏՐՎԱԾ ՊԱՏՈւՀԱՆՆԵՐԻ ՏԵՍՈւԹՅՈւՆԸ

2

 Հասարակական գիտություններում կատարված վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ մարդկանց պայմանականորեն բաժանում են 3 խմբի: Առաջին խումբն այն մարդիկ են, որոնք իրենց սկզբունքներից ելնելով երբեք չեն աղտոտի շրջակայքը (5-7%), երկրորդ խումբն էլ հակառակը, անկախ հանգամանքներից միշտ աղտոտում է (5-7%): Բացահայտում էր և բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց երրորդ խմբի ուսումնասիրությունը: Պարզվում է, որ մարդկանց մեծամասնությունը (86-90%) աղտոտում է շրջակայքը միայն այն դեպքում, երբ այն արդեն իսկ մաքուր չէ:

Այս հետազոտությունը վիճակագրական ապացույցներից է հայտնի «Կոտրված պատուհանների տեսությանը»: Պատկերացրեք տուն, որտեղ ոչ ոք չի ապրում: Այն անվնաս է և կանգուն է այնքան ժամանակ, քանի դեռ դրա բոլոր պատուհանները անվնաս են: Իսկ ի՞նչ կպատահի, երբ այդ պատուհաններից մեկը պատահաբար կոտրվի, և այն չփոխարինեն նորով: Անցորդները, երեխաները կսկեն կոտրել մյուսները, ավազակները կսկսեն թալանել տունը, բակի երեխաները կսկսեն թաքնվել այնտեղ, խաղալ, նկարել պատերին և այսպես շարունակ, տունը կհասցնեն նույնիսկ մինչև փլուզման: Հետևաբար, խնդիրները պետք է կանխել, քանի դեռ դրանք փոքր են:

Տան օրինակը միակն է բազմաթիվներից: Նույնը կարելի է ասել փողոցում թափված աղբի, պատերին, սյուներին փակցված բազմաթիվ հայտարարությունների, անկարգությունների, պատերին գրելու, ծառերը վնասելու, պատմական հուշակոթողների վրա անուններ փորագրելու մասին:

Այս ամենը փոքրիկ խնդիրներ են, բայց ինչպես տեսանք, հետևանքները կարող են ավելի մեծ լինել, քան մենք պատկերացնում ենք: Իսկ ինչպե՞ս: Գաղափարները, մտքերը, գործողությունները տարածվում են վիրուսների նման: Եթե փոքրաթիվ մարդիկ որոշ իրավիճակներում սկսեն ճիշտ և նպատակասլաց գործողություններ կատարել, ապա գաղափարը կտարածվի: Վարակիչ միտքը, փոքր իրադարձությունների մեծ հետևանքները և այն հանգամանքը, որ փոփոխությունները արագ, այլ ոչ թո աստիճանաբար են լինում, կապահովեն գաղափարի տարածումը:

Եկեք փոխենք ինքներս մեզ՝ շրջակայքը փոփոխելու հույսով, քանի որ ինչպես Ֆազիլ Իսկանդերն էր ասել, մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ հաճախ են սրբում, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register