ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՄ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՔՆԵԼՈւ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ

1

Կարծում ենք բոլորը գիտեն, որ քիչ քնելը մարդու օրգանիզմի վրա վատ է անդրադառնում:

Բայց շատերն են հավատում, որ քանի որ առօրյայում շատ զբաղված են, դա արդարացնում է քնելու մեջ թերացումները: Միևնույն ժամանակ այն երկար ցանկը, թե ինչպես է քիչ քնելը ազդում մեր մարմնի և ուղեղի վրա շարունակում է աճել: Սրտաբանության եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում վերջերս ներկայացված ուսումնասիրությունների արդյունքները ոչ բավարար կամ շատ քնելը ասոցացվում է սրտանոթային խնդիրների մեծ ռիսկի հետ ինչպիսիք են զարկերակների կարծարցումը, սրտի կաթվածները, սրտի անբավարարությունը եւ այլն:

«Մենք մեր կյանքի 1/3 մասը անցկացնում ենք քնելով, բայց գիտենք այս կենսաբանական կարիքի ազդեցության մասին այնքան քիչ տեղեկություն»,-ասել է բժիշկ Էպամեինոնդաս Ֆոնթասը, ով ուսումնասիրության հեղինակներից է: Նա ուսումնասիրել է 11 հետազոտություն, որտեղ կար ընդհանուր առմամբ 1 միլիոն մասնակից:

Ինչ է պատահում երբ ոչ բավարար ժամանակ ենք հատկացնում քնելուն

Չնայած նրան, որ կա քնելու պահանջը տարբեվում է մարդկանց մոտ, բայց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 7-9 ժամ քնելը այն ապահով և օպտիմալ քանակությունն է, որը կոգնիտիվ արտադրողականության, անվտանգության, ուղեղի առողջության, ուռուցքի ցածր հավանականության համար բավարար է:

Բայց երբ թեման հասնում է սրտային հիվանդություններին, ամենացածր ռիսկայնությունը լինում է 6-8 ժամ քնելու ժամանակ: Եթե այդ քանակից քիչ են քնում միջինում, ապա սրտային հիվանդությունների առաջացումը 11%-ով բարձրացնում է ռիսկայնությունը, իսկ եթե ավել են քնում, ապա 33%-ով է բարձրանում:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ եթե մարդը միջինում քնում է 6 ժամից պակաս, ապա 27%-ով աճում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը:

Բացի դա, ոչ բավարար քնելը առաջացնում է գեներ, որոնք պատասխանատու են գիրացման և ցածր նյութափոխանակության համար:

Նոր և ավելի շատ ուսումանսիրություններ են արվում քնելու ժամանակի և ազդեցության վերաբերյալ, բայց մի բան պարզ է. ոչ բավարար կամ շատ քնելը վտանգավոր է, իսկ առողջական խնդիրները ավելի լավ է կանխարգելել, ոչ թե բուժել: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register