ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ` ԸՍՏ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԻ

1

Երբ խոսքը գնում է էքսցենտրիկ հանճարների մասին, ապա անմիջապես հիշում ենք Ալբերտ Էյնշտեյնին:

Նա պատմության մեջ մտավ, երբ 1915 թվականին «Հարաբերականության ընդհանուր տեսություն»-ը հրատարակվեց: Նրա տեսությունը հիմք հանդիսացավ, որպեսզի հետագայում կառուցվեն ժամանակի և տարածության կոնցեպտները: Նրանք ազդեցություն ունեն աշխարհի վրա մինչև հիմա:

Յոթ տարի հետո Տոկիոյի «Իմպերիալ» հյուրանոցում նա գրում է մեկ այլ տեսություն, որը ոչ մի կապ չունի գիտության հետ: Նա կիսվում է երջանկության բանաձևով: Այդ փոքր բայց կարևոր տեսությունը նա գրում է ոչ թե քաղաքական գործիչի կամ ընկերության տնօրենի համար, այլ առաքիչ տղայի համար՝ թեյավճարի փոխարեն: Նա խոստացել էր, որ որոշ ժամանակ հետո այդ թուղթը բավական թանկ կարժենա:

Եվ չէր սխալվել:

Այդ փոքր թղուղթը, որը հայտնի է որպես «Էյնշտեյնի երջանկության տեսություն», 2017 թվականի հոկտեմբերի 24-ին վաճառվեց 1,56 միլիոն դոլարով Երուսաղեմում աճուրդի ժամանակ:

Վրան գրված էր. «Հանգիստ և համեստ կյանքը ավելի շատ երջանկություն է բերում, քան հաջողության ձգտումը, որը ուղեկցվում է անհանգստությամբ»:

Այսպիսով, Էյնշտեյնը արևմտյան մոտեցմանը հակադարձեց արևելյան մոտեցումով: Շատ հաճախ մենք կապում ենք երջանկությունը նյութական հարստությամբ, բայց իրականությունը շատ ավելի պարզ է: Դրա փոխարեն մենք պիտի ազատվենք բարձր սպասումներից, կեղծիքներից եւ կարծրատիպերից:

Մենք պիտի գիտակցաբար ապրենք այս պահով, գնահատենք այն ամենը, ինչ տեղի է ունենում ամեն օր: Պիտի սովորենք շնորհակալ լինել կյանքի համար և այն հնարավորությունների համար, որոնք նա մեզ ընձեռում է: Պիտի դադարենք մշտական ուղևո լինել, ով անընդհատ գնում է մի կայարանից մյուսը՝ փնտրելով երևակայական երջանկությունը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register