ԽՐՃԻԹ ԸՆԹԵՐՑԱՐԱՆՆԵՐԻ» ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

5

«ԼՈՖԹ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնն ու ՀՀ մշակույթի նախարարությունը մեկտեղում են ջանքերը: Համագործակցությունը միտված է ընթերցանության խթանմանն ու մարզային գրադարանների արդիականացմանը: Նպատակ կա վերջիններս դարձնել ժամանցի ու ընտանեկան հանգստի վայր, ինչպես «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնում է: Ընթերցասերների համար հարմարավետ պայմաններ են ստեղծվելու  նախ Հրազդանի և Վանաձորի, ապա մյուս մարզերի գրադարաններում:

Արտերկրի փորձը վկայում է, որ գրադարանը որպես միայն գիրք կարդալու տարածք՝ արդեն սպառել է իրեն: Գրադարանների լիաթոք գործունեության համար միանգամայն նոր մոտեցում է անհրաժեշտ: Սա մարզային գրադարանային ոլորտի արդիականացմանն ու թարմացմանը, հավելյալ ծառայությունների ավելացմանն ուղղված մեր առաջին քայլն է»,- նշում է «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանն ու հավելում, որ «ԼՈՖԹ»-ը բաց է համագործակցության և տարատեսակ առաջարկների համար:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի դիտարկմամբ՝ գրադարանային ծառայությունները զարգացնելու և ընթերցող-գրադարան կապը սերտացնելու առումով պակաս կարևոր չէ դրանց շենքային պայմանների բարելավումը: ր ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից  նախարարությունն արդեն ստացել է Մարտունու և Սևանի գրադարանները հիմնանորոգելու, դրանք հանգստի և ժամանցի վայրի վերածելու առաջարկներ: 2017-ին ոլորտում այլ նորամուծություններ էլ են սպասվում: Նախատեսվում է բոլոր մարզկենտրոններում բիբլիոբասեր ունենալ: Այդ  գրախանութ-ավտոմեքենաներից մարդիկ կարող են գիրք գնել, կայանած ժամանակ էլ դրանք հնարավոր է վերածել սրճարանի: Բիբլիոբասերը շրջելու են գյուղական ու քաղաքային համայնքներում՝ մարդկանց  հնարավորություն ընձեռելով  իրենց  ցանկացած գիրքը գնել հենց այնտեղից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register