ՔԱՂԱՔԸ «ՎԱՐԱԿՎԱԾ» է  ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅՈՎ

7

Վերջին ինը տարիներին է Հայաստանը դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Նշված պահից ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը մեր հանրապետությունում նշվում է մեծ խանդավառությամբ: Նախաձեռնությունը, որի նպատակը ֆրանսիական մշակույթի պրոպագանդումն է, տարեցտարի ընդլայնում է շառավիղը: Այլ կերպ ասած, արդեն 9 տարի՝ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում  գերակայողը  ֆրանսիական ոգին է: Նախաձեռնության շրջանակում հանրապետության բոլոր մարզերում անցկացվելու է 600-ից ավելի կրթական, մշակութային ու գեղարվեստական միջոցառում: Դրանք ներառելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կինոն, թատերարվեստը, երաժշտությունը, խոհանոցը: ՖՄԿ անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը 2018 թվականին անցկացվելու է Երևանում: Այնուամենայնիվ, ի՞նչ է Ֆրանկոֆոնիան՝ աշխարհի  շուրջ 84 երկրի միավորող ավանդական դարձած փառատոնը: « Ֆրանկոֆոնիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրող Օնեզիմ Ղեկլյուն: Այն ենթադրում է՝ ֆրանսերեն խոսող ժողովուրդներից բաղկացած համայնք: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նպատակը՝ մասնակից տարբեր երկրների լեզվական և մշակութային բազմազանությունը ներկայացնելն է: Երկու տարի առաջ ֆրանկոֆոնիայի թեման լեռներն էին, ապա քաղաքը, իսկ այս տարի՝ թվային և նոր տեխնոլոգիաները:

Մարտի 14-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և  լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի հիմնական ոլորտներին: Խոսելով ֆրանսերեն լեզվի ու ֆրանկոֆոն արժեքների մասին, դեսպանն ափսոսանք հայտնեց, որ ֆրանսերեն սովորող երիտասարդների թիվը  վերջին 20 տարում Հայաստանում նկատելիորեն նվազել է: Անդրադառնալով  ազգային խոհանոցին Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նկատեց, որ հայերն ու ֆրանսիացիներն առանձնահատուկ են նրանով, որ նաև խոհանոցի միջոցով  են տոնի, ջերմության և մտերմության մթնոլորտ ստեղծում:

Էլ ինչ ֆրանկոֆոնիա՝ առանց ֆրանսիական կինոյի: Մարտի 20-ից «Մոսկվա» կինոթատրոնում  ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն է սկսվել: Փառատոնը մեկնարկել է Ժան-Պոլ Սալոմեի՝ դետեկտիվի մոտիվներով նկարահանած «Ի՞նչ ենք արել տեր Աստծուն» կատակերգությամբ:  Ֆիլմացանկում ընդգրկված է նաև Քսավյե Դոլանի՝ Կաննի կինոփառատոնի Գրան-պրիին, «Սեզար 2017»-ի ժամանակ «Լավագույն ռեժիսոր, մոնտաժ և «Լավագույն դերասան» մրցանակներին արժանացած «Սա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմը:  Նորաձևության սիրահարներն էլ կարող են ըմբոշխնել Պիեռ Նինեյի  «Իվ Սեն Լորան» կենսագրական ֆիլմը:  Բոլոր ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն՝ ռուսերեն ենթագրերով: Ցանկացողների համար բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register