3 ԱՆՎՃԱՐ ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

3

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար:

Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:

 2018 թվականի նոյեմբերի 6-ին կմեկնարկի ծրագրի առաջին (ոչ էլեկտրոնային)՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարաններ այցելությունների փուլը կավարտվի 2019-ի հունիսին:

 Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել թանգարան կամ պատկերասրահ և ամրագրել այցի օրն ու ժամը:

Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Թանգարանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում:

Աղբյուրը՝ ՀՀ մշակույթի նախարարություն 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register