ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՅՎԱԶՈՎՍԿՈւ ԵՐԲԵւԷ ՉՑՈւՑԱԴՐՎԱԾ ԿՏԱՎԸ

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը շքեղ հոլովակով տեղեկացնում է  Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի մեկնարկի մասին:

Հանրաճանաչ հայ ծովանկարչի ավելի քան 100 կտավ, 50 գրաֆիկակական աշխատանք  է ներկայացված լինելու ցուցահանդեսին: Այս ցուցահանդեսի կապակցությամբ պատմության մեջ առաջին անգամ  Տրետյակովյան պատկերասրահը տոմսերի օնլայն վաճառք է իրականացնում:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, կցուցադրվեն նաև նկարչի անձնական իրերը, օրինակ անձնագիրը: Իսկ գլխավոր ցուցանմուշը առաջին անգամ ներկայացվվող  «Կովկասի ափերին» մեծածավալ կտավն է:

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է հուլիսի 29-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մինչև 300 հազար այցելու:

Ինչ վերաբերումէ հոլովակին, ապա այն ներկայացնում է  նկարչի կյանքի վերջին րոպեները՝ «Թուրքական նավի պայթյունը» կտավի վրա աշխատելիս:  Տեսանյութի ընթացքում հնչում է ռուս բանաստեղծ Ֆեոդոր  Տյուտչևի ստեղծագործությունը:

Նշենք, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ն Այվազովսկու 200-ամյակը ընդգրկել է հիշարժան տարեթվերի 2017 թվականի շարքում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register