ԷՔՍՏՐԵՄԱԼ ՕԱԶԻՍ ԵՆՈՔԱՎԱՆՈՒՄ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

  • ԷՔՍՏՐԵՄԱԼ ՕԱԶԻՍ  ԵՆՈՔԱՎԱՆՈՒՄ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Վաղ առավոտյան խմբագրությունում վերջին պատրաստությունները տեսնելուց  ու անհրաժեշտ  տեխնիկայով  զինվելուց հետո, շարժվեցինք  նախաձեռնության կազմակերպիչների  մատնանշած վայր: Հենց այնտեղից  էր  լրագրողական «կոհորտան»  ուղևորվելու Տավուշի  մարզի սահմանամերձ Ենոքավան գյուղի հարևանությամբ հիմնված «Յելլ էքստրիմ պարկ»: Մեկ տարի առաջ  հիմնադրված «Յելլ»-ն  իր  բնույթով  ու առաջարկած ծառայություններով եզակի է ոչ միայն  Հայաստանում, այլև  ամբողջ տարածաշրջանում: Գործունեության կարճ ընթացքում «Յելլ»-ին հաջողվել է դառնալ  յուրօրինակ տուրիստական  օազիս՝ Հայաստանում ինքնատիպ հանգիստ  փափագողների համար: Արագորեն  անցնելով  Սևանի  անթիվ-անհամար  կարկատաններով  գոգնոց  հիշեցնող մայրուղով,հետո նաև  հաղթահարելով  Ենոքավան գյուղի օձագալար ոլորանները՝  վարորդ Սուրենը մեզ տեղափոխեց  զարմանազան մի աշխարհ: Այդ օրվա գլխավոր «շտաբը»  դարձած «Ապագա ռեզորտ» հյուրանոցն  ասես  լեռան  պարզած  ափի մեջ  կառուցված լիներ:  Բարձունքից  նայելիս  երևում  էր փոքրիկ  թռչնաբույն  հիշեցնող  Իջևանը: Տպավորությունն այնպիսին էր, ասես Մարտիրոս Սարյանի 1923 թվականին արարած  «Հայաստան» նկարին նայելիս լինեիր:  Փոքրիկ ընդմիջումից հետո քայլեցինք դեպի «Յելլ պարկ»: Որքան մոտենում էինք,  այնքան  ավելի  բարձր  էին հնչում  հարևան  ձորից  լսվող  ճիչերը:

Կանգնելով ձորի պռնկին՝ վերևից նկատեցինք ճոպանները,  որոնք կարծես  վիրաբույժների կողմից դրվող կարերի նման  փորձում  էին լեռան  բացված  սիրտը  ագուցել:  Առաջարկված առաջին էքստրեմալ  փորձությունը՝  «զիփլայնով»  թռիչքն  էր: Մեզ առաջարկեցին թռչել 130-750մ  երկարությամբ  5 ճոպանների վրայով:  Գետնին ամրացված ճոպանները  դույզն-ինչ չէին խախտում անտառի  էկոհամակարգը: Անվտանգության ապահովման համար նախատեսված  համազգեստը  հագնելուց, նախապատրաստական  հրահանգներին ծանոթանալուց  և  անվտանգության կանոններին  ծանոթ լինելու  վերաբերյալ  փաստաթուղթը  ստորագրելուց  հետո  մոտեցանք  առաջին ճոպանին: Ինչպես ծանուցվեց՝ այստեղից 4000-ից ավել մարդ բարեհաջող թռիչք էր կատարել: Խոստովանեմ, չնայած առաջինը  լինելու ձգտմանը, անդունդին  նայելուց  հետո տեղում հասկանում  ես, որ սա հենց այն դեպքն է, երբ կարող ես «տեղ հասնել»  4833-րդը, կամ  ասենք դառնալ՝ 5194-րդ բարեհաջող թռիչք կատարած մարդը:  Անտառապատ  կիրճի  վրայով,  լեռների  միջով,  որս  փնտրող  արծվի  նման ճախրելիս՝ մեզ պաշարած զգացողությունները  բազմազան ու բազմերանգ էին:  Թռիչքի սկզբում,  երբ  լեռան  վրայից  ցատկում  ես  դեպի  անդունդը,  ադրենալինի աննախադեպ  հոսք  է սկսվում: Նախ կորցնում  ես խոսելու, ապա նաև՝  բղավելու  ունակությունդ,  և  բնազդաբար՝  ծառից  ընկնող  կատվի  նման քեզ կապող անվտանգության  պարանից  ես կառչում: Հետո ցած ես  նայում  առաջին  անգամ հրավառություն  տեսած  մանկիկի  հայացքով՝  սկզբում  անսովորությունից  փոքր-ինչ  վախեցած, ապա  անշղարշելի  հիացումով  լեցուն:  «Զիփլայնով»  թռիչքն անգամ  որոշակի  ներքին  հանգստություն  է  բերում,  երբ  օդի  ալիքների  վրայով զգալի  արագությամբ  ազատ  ճախրանքի  մեջ  ես հայտնվում:  Կորչում  է վախը, չքանում է քեզ համակած անվստահությունն ու այդժամ մնում ես միայնակ՝ ինքդ քո սրտի հետ՝ քո լեռներում: Ճիշտ է, գործում հմտացած տեղացի  ուղեկցորդներ  Արամն  ու  Գրիգորը հավաստիացրել  էին, որ մեր անվտանգության երաշխավոր  պարաններով  անգամ ավտոմեքենա  կարելի  է  բարձրացնել, միևնույնն  է,  լրագրողական «անառողջ» հետաքրքրասիրությունը  դեռևս  ցանկանում  էր համոզվել դրանում:  Այդ  իսկ պատճառով էլ, հակառակ  կողմից  մոտեցող  մասնակցին  դիմացից լուսանկարելու պատրվակով, հերթական  ճոպանի ամրությունը փորձարկելու  ուղարկեցին  լուսանկարչական  սարքերով բեռնված  հաղթամարմին  ֆոտոլրագրողին:  Փորձի արդյունավետության  մեջ  հավաստիանալու համար  մյուս «շահագրգիռ»  լրագրողները նրան  փոխանցեցին  իրենց  տեսախցիկները ևս: Տեսախցիկ  չունեցողներն էլ  այդ «աստվածահաճո գործում» իրենց  փոքրիկ  ներդրումն ունեցան ֆոտոլրագրողին փոխանցելով իրենց  հեռախոսները: Գերբեռնված  Գարեգինը  առանց  աչք իսկ թարթելու, առանց որևէ  խոչընդոտի  հաղթահարեց  անցումը:  Այո՛, ամրության վրա կասկածել չարժեր: Տարբեր  թռիչքային  ճոպաններն  իրար  էին  շաղկապված  բարալիկ  թելեր հիշեցնող  կածաններով,  որով  անհամբերությամբ  շարժվում  էինք  առաջ՝  մինչև հաջորդին  հասնելը:

«Յելլ»-ի  ամբողջ  տարածքում  աչքի էին զարնում բնության չաղտոտմանը վերաբերող  ցուցանակները:  Ասես անտառն ինքը կոչ աներ հարգել իրեն: Կածաններից  մեկն  էլ մեզ  հասցրեց  բոլորիս «դարանակալած» երկրորդ  փորձությանը՝  «պարանային պարկին»՝  կամ  ինչպես  տեղացիներն  էին այն  անվանում՝  «պանդա  պարկին»: 3.000 մետր մակերես զբաղեցնող երկու այգիներում  այցելուներին սպասվում են ամենատարբեր փորձություններ: Հարկավոր  է  հավասարակշռությունը  պահելով անցնել  պարանային  կամուրջների,  աստիճանների  վրայով  և  մագլցել  այլ խոչընդոտների  միջով,  ծառից  ծառ  տեղափոխվել  կարճ  «զիփլայնների» օգնությամբ:

Եթե  առաջին  փորձության  ժամանակ  մենք  հիմնականում  զբաղված  էինք մեր  զգացողությունների  փունջն  ամբողջացնելու փորձերով, ապա  այս փորձությունը  քննում  էր մեր  ֆիզիկական  ուժը,  համառությունն  ու տոկունությունը: Փորձություն, որը կոչված էր պարզելու, թե «ով ինչից էր պատրաստված»:  Մեկ  «զիփլայնով»  թռիչք և  մենք  արդեն  մոտ  էինք  մեր  էքստրեմալ  արշավի սկզբնակետին:  Վերջին  թռիչքի ընթացքում  արդեն  բոլորս  վարպետացել  էինք:  Հերթով արագ-արագ  սլացանք  առաջ՝  մեր արձագանքող  ճիչերով  հրաժեշտ  տալով լեռներին և կիրճին: Բոլորիս մոտ էլ նույն հարցն  առաջացավ,  չեն  զայրանում  արդյոք  գյուղի  բնակիչները  մինչ  ուշ երեկո լսվող  ճիչերից:  Ուղեկից տղաներից  մեկն  ասաց,  որ  մարդիկ  վախեցնող  միայնության մասին  հիշեցնող  լռության  փոխարեն  գերադասում  են  լսել  ուրախության  այս ճիչերը,  որ կենսախնդությամբ  են  լցնում  ամբողջ  տարածքը:  Մարդիկ իրենց մոռացված և միայնակ չեն զգում: Ճաշելուց  և  տեղի  անտառներում  աճող  դաղձից  և այլ  հատապտուղներից պատրաստված  ըմպելիքներով  զովանալուց  հետո մտերմիկ  զրույցի բռնվեցինք   պարկի  հիմնադիր  Տիգրան  Չիբուխչյանի  հետ:  Նախ  փորձեցինք պարզել, թե ինչու  էր  ճաշասենյակում  դրված  Հայաստանի  անյախության հռչակագրի  կրկնօրինակը:  Պատասխանելիս  ափսոսանքի  զգացումն  էր  նրա կոկորդը  սեղմում. «Անկախության  հռչակագրի  ընդունումից  հետո  շատերն են մոռացել դրա էության ու նշանակության մասին: Այդ իսկ պատճառով էլ մեծ կրկնօրինակը դրել եմ այստեղ, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարդա և վերհիշի որդեգրած արժեքների մասին»:  Պարզվեց, որ ծնվելով արտերկրում, այնտեղ կրթություն ստանալով և ամուսնանալով,  Տիգրանն այնուամենայնիվ,  չի  կարողացել  հաղթահարել  հայրենի  հողի կանչը: Ինքն ու կինը՝  Կարինան,  Մոսկվայում  թողնելով  բավականին  բարձր վարձատրվող  աշխատանքը, իրենց  փոքրիկ  դստեր  հետ  տեղափոխվել  են Հայաստան:  Նկատելի էր Տիգրանի հպարտությունն ու բերկրանքը,  երբ  պատմում էր Հայաստանում  ծնված իր երկրորդ զավակի մասին: Ինչու է  Տիգրանը որոշել  հենց  Ենոքավանում  հաստատվել: Պարզվեց  Չիբուխչյանի  պապը այս գյուղից է եղել: Դրանից բացի մտահղացման իրականացման այլ դրդապատճառներ էլ են եղել: Այս հատվածը զերծ է  տուրիզմի  համար  ավանդական  համարվող պատմամշակութային  կոթողներից:  Միակ այցելուները  Լաստիվեր  եկող  արշավախմբերն են եղել: Ճիշտ է, այստեղ պատմամշակութային կոթողներ չկան, սակայն  այստեղ ներկա է Հայաստանը:  Այստեղից էլ ծնված գաղափարը՝ արկածասերների ճաշակի բավարարմանը միտված «զիփլայնով»  թռիչքներն  ու «պանդա պարկը»… Տիգրանը նաև ավելի վաղ  կառուցված «Ապագա ռեզորտ» հյուրանոցի հիմնադիրն է: «Մեր նպատակը փող աշխատելը չէ: Դա չի կարող լինել բիզնեսի նպատակ և տեսլական:  Այս  նախագծերը  նպատակ  ունեն  զարգացնելու  զբոսաշրջությունը, արտերկրից գրավելու ավելի շատ երիտասարդների, ինչպես նաև անել այնպես, որ տեղաբնակների  մոտ  ցանկություն չառաջանա լքելու  իրենց  հայրենի գյուղը, քաղաքը, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան տեսնեն իրենց հայրենիքում: «Յելլ  փարքը»  ներկա պահին մոտ  50  նոր  աշխատատեղ  է ստեղծել: 16-37 տարեկան  այդ  50  աշխատողներից  ոմանք  մեր  մշտական  աշխատակիցներն են,  մյուսները  համագործակցում  են  տարբեր  ոլորտներում:  Աշխատակիցների ընտրության հարցում նախապատվությունը տալիս ենք տեղաբնակներին՝ այս շրջանի բնակիչներին: Մշտական աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 250.000 դրամ: Եվ ես ցանկանում եմ հնարավորին չափ բարձրացնել այդ աշխատավարձը»:

Մեր  այցը  եզրափակվեց  փեյնթ  բոլով  և  ձիերով  զբոսանքով:  Պարզեցինք,  որ «Յելլ  փարքն» ունի  Հայաստանում  ամենամեծ ախոռը՝  40  ձիերով: Էքստրեմալ  արշավից  և  փորձություններից  հետո  այս  զբոսանքը  լիցքաթափող նշանակություն ունեցավ և թոթափեց կուտակված հոգնածությունը: Հրաժեշտից  առաջ  տուրիզմի  ոլորտում  բազմամյա  փորձ  կուտակած,  սակայն տակավին  երիտասարդ  Տիգրան  Չիբուխչյանից  հետաքրքրվեցինք  հայկական տուրիզմի խնդիրների մասին: «Հայաստանն  ունի  համեմատաբար  կարճ  ժամանակում  Շվեյցարիային հասնելու մեծ ներուժ ( ՀՆԱ-ի շոշափելի  մասը այս երկրում  զբոսաշրջության  ոլորտից  է գալիս): Մեզ  անհրաժեշտ  է  համախմբվել:  Սովորել  ազգովի  համախմբվել,վստահել  մեկմեկու ոչ միայն ծանրագույն, կենաց-մահու խնդիրների ժամանակ: Եվ  հարկավոր  է  գործել:  Գործել  եռանդով ու մեծ  ավյունով:  Եթե  ամբողջ  օրը  միասին հանգիստ,  անգօրծ  նստենք  կանաչ  խոտերին,  չկատարենք  մեր պարտականություններն  ու  ոչինչ  չպահանջենք,  ոչինչ  էլ  չենք  ստանա  և  ոչնչի չենք հասնի»:  Ենոքավանում  մոտ  12.5   միլիոն   դոլարի  ներդրում է կատարվել` ներառյալ   ենթակառուցվածքների   զարգացման  վրա   ծախսված   գումարները: Արկածային և էքստրեմալ զբոսաշրջության հայկական առաջին օազիսը՝  «Յելլ պարկ»-ն  ապացույցներից  մեկն  է,  որ  անգամ  ամենաբարդ  նպատակներին հասնելու  համար  հարկավոր  է  միայն  հավատ,  անընդհատ ինքնակատարելագործվելու  ձգտում,  եռանդ,  քրտնաջան  աշխատանք, համբերություն և անկոտրում կամք:   Ուշ  երեկոյան  մեկնեցինք  Ենոքավանից  խառնակ զգացումների մի ամբողջ փնջով: Վերադարձն ուղեկցվեց  անտառի, լեռների,  «Յելլ պարկ»-ի և մեր նոր ծանոթների հանդեպ ունեցած անսպասելի կարոտով….

Ստացած տպավորությունները փոխանցեց Արարատ Սահակյանը

Լուսանկարիչ՝ Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register