ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՍՏԵՂԾՎԵԼՈւ ԵՆ ԳԵՈՊԱՐԿԵՐ

2

  Հայաստանում գեոպարկեր ստեղծելու թեման օրեր առաջ ակտիվ քննարկման է դրվել՝ աշխատաժողովի կողմից։ Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ են գեոպարկերը և ինչ առավելություններ ունեն նրանք։ Առհասարակ, գեոպարկերի «շարժումը» սկսվեց իննսունականներին՝ գրավելով ամբողջ աշխարհը։ 2002 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատուկ ծրագիր է մշակել, որով փորձում է  պետական գեոպարկերի համաշխարհային ցանց ստեղծել: Այն կրում է «Global Network of National Geoparks» անվանումը։

2004 թվականից այս ծրագիրն օգնում է զարգացնել գեոտուրիզմը, որն ունի ոչ միայն ճանաչողական, այլ նաև սոցիալ-էկոլոգիական  նպատակներ։ 2010 թվականի տվյալներով, ՅՈՒՆԵՍԿՕ-յի կազմում կա 77 գեոպարկ՝ 24 երկրներից։ Հավանաբար, հերթն արդեն Հայաստանին էլ է հասել, և հնարավոր է, որ շուտով ունենանք գեոպարկեր՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում։

Վերահսկման ու իրականացման ակտիվ պատասխանատուներից է լինելու նաև «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ու հիմնադիր Արիանա Կաոիլին։  Գեոպարկերը հնարավորություն են տալիս երկրաբանական առանձնահատկություններ ունեցող տեղանքների վրա համադրել էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, մասնավոր ձեռներեցությունը: Աշխատաժողովը նպատակը՝ Հայաստանում համաշխարհային նշանակության երկրաբանական օբյեկտների բացահայտումն է: Բացի սրանից, գեոպարկերի հիմնական գաղափարախոսությունը երկրի երկրաբանական ժառանգությունը որպես համաշխարհային ժառանգության մաս ճանաչելի դարձնելն է:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում գեոպարկերի ստեղծման մասին հայտի փաթեթ կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Իսկ հետագա զարգացումների մանրամասները կներկայացնենք հաջորդիվ։

Սյունե Սևադա {/am

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register