ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

1

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից մարտի 20-ը սահմանվել է Երջանկության միջազգային օր: Կազմակերպության կայքԷջի տեղեկացմամբ՝ որոշումն ընդունվել Է Բութանի Թագավորության առաջարկությամբ: ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել առաջարկին:

Թե ինչու է այն նշվում հատկապես մարտի 20-ին՝ չի նշվում:  Փաստն այն է սակայն, որ շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ասենք, երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները  երկրի օբյեկտիվ պատկերը չեն տալիս:

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանցը» հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների տարեկան վարկանիշը: 156 երկրում երջանկության վարկանիշը պարզելու համար հաշվի են առնել կյանքի տևողությունը, բնակչությանն ուղղված սոցիալական աջակցությունն ու կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքը: Զեկույցում ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան: Երջանկության վարկանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան: Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում են` Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register