Ընդունելություն «Transparency International»-ի ամառային դպրոցում

3

Ամառային դպրոցի ընդունելություն անցկացվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ 2018 թվականի հուլիսի 2-8-ին: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը(անվճար սովորել ցանկացողների համար) 2018 թ. մայիսի 1-ն է, վճարովի սովորել ցանկացողների համար՝ 2018թ. մայիսի 20-ը: Դիմել կարող են՝ ավագ կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ ։

«Transparency International»-ի ինտեգրացիայի ամառային դպրոցը՝ երիտասարդ առաջանորդների մոտ հակակոռուպցիոն մտածողության և հաշվետվողականության ձևավորմանն ուղղված ամենամյա դասընթաց է ։ Ծրագրի մասնակիցները ոլորտի մասնագետների հետ կանցկացնեն 7 հագեցած օր՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Դիմել կարող են մինչև 35 տարեկան անձինք՝ անկախ սեռից, ռասայից, կրոնական և քաղաքական հայացքներից։ Կրթաթոշակային ֆոնդը 700 եվրո է: Այն ներառում է ուսման վարձը, ուսումնական նյութերը, կեցության և սննդի ծախսերը։ Կրթաթոշակից օգտվել ցանկացողներին խորհուրդ է տրվում ծրագրին դիմել հնարավորինս շուտ։ Դիմել ցանկացողները մանրամասներին ծանոթանալու համար կարող են այցելել կայք հետևյալ հղումով։  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register