ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈւՄ

2

 «Georg Eckert Institute»-ը հայտարարում է ամառային դպրոցի մասնակցության հայտադիմումների մրցույթ։ Գերմանիայում անցկացվելիք ամառային դպրոցը նվիրված է լինելու կրթության միջոցով ծայրահեղականության կանխարգելման թեմային։ Անցկացման վայրը՝ 2018թ․ հուլիսի 23-27, Բրաունշվեյգ, Գերմանիա: Մասնակցել կարող են քաղաքական և սոցիալական գիտությամբ զբաղվողները, կրթության կամ իրավունքի փորձագետները, որոնք ունեն Ph.D. աստիճան և անգլերենի գերազանց իմացություն։ Մասնակիցները քննության են առնելու կրթական ծրագրերը, կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերը, անդրադառնալու են կրթական մեդիային, ոլորտի խնդիրներին և աշխարհում արձանագրված հաջողված նախադեպերին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ․ մարտ ամիսն է: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել կայք հետևյալ հղումով։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register