ԱՇԽԱՐՀՈւՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ Է 263 ՄԼՆ ԵՐԵԽԱ

gipsy2

Աշխարհում ավելի քան 263 մլն  երեխա և պատանի զրկված է  կրթություն ստանալու իրավունքից: Այս թիվը համարժեք է Եվրոպայի բնակչության մեկ քառորդին: Տվյալները օրեր առաջ հրապարակել է ՅՈՒՆԵՍԿՕ կրթության ինստիտուտը: Նրանցից 61 մլն-ը երեխաներ են և զրկված են տարրական դպրոց հաճախելու իրավունքից, 60 մլն-ը միջին դպրոցական տարիքի են, իսկ ավագ դպրոց չի հաճախում 142 մլն պատանի:

Դպրոց չհաճախող երեխաների և պատանիների մեծ մասը Աֆրիկայում է ապրում: 6-11 տարեկան երեխաների մեկ հինգերորդը դպրոց չի գնում: 12-14 տարիքային խմբում կրթություն չի ստանում մեկ երրորդը: Իսկ 15-17 տարիքային խմբում կրթություն չունի երիտասարդների 60 տոկոսը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ խոցելի խմբում շարունակում են մնալ հատկապես աղջիկները: Մոլորակի վրա 15 միլիոն աղջիկ երբեք չի ստանում որևէ կրթություն և անգամ տառաճանաչ չէ: Այս աղջիկների կեսից ավելին՝ 9 մլն-ը, ապրում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում:

Զեկույցում ուշագրավ մեկ փաստ էլ կա. կրթության իրավունքիից զրկված երեխաների թիվն աճում է նաև զինված հակամարտությունների հետևանքով:

Համաշխարհային մասշտաբով՝ 22 մլն երեխա և 15 մլն պատանի, որոնք դպրոց չեն հաճախում, ապրում են հակամարտությունից տուժած տարածքներում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register