ԹՎԱՊԱՏՈւՄ-2018.  ԵՐԿՕՐՅԱ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՐԵՎԱՆՈւՄ

5

Հունիսի 15-16-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին, ուսանողներին ու ակտիվիստներին, ուսուցիչներին ու դասախոսներին, մեդիասպառողներին՝  խոսելու ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության մասին։

«Թվապատում 2018»-ը կհյուրընկալի բանախոսների Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Նիդերլանցներից, Շվեյցարիայից, Վրաստանից և Հայաստանից:

Կոնֆերանսի հիմնական թեմաներն են մեդիան և կրթությունը, մեդիագրագիտությունը, հանրային մեդիայի դերն ու կարևորությունը, ապատեղեկատվության բացահայտումը, Թավշյա հեղափոխության լուսաբանումը:

Կազմակերպիչները «Թվապատման 2018»-ի խորհրդանիշ են ընտրել հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկը… Այս հարցերով ու երիցուկի թեյով մասնակիցներին առաջարկում ենք բացահայտել մեդիայի ու հանրության հարաբերությունները:

Մասնակցությունը կոնֆերանսին անվճար է: Աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը: Կապահովվի թարգմանություն: Երկօրյա հանդիպումները կանցկացվեն ժամը 10:00-17:00-ին ISTC կենտրոնում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ):

Կոնֆերանսի օրակարգի և բանախոսների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:

Հավելենք, որ սա թվով հինգերորդ «Թվապատում» կոնֆերանս է: Առաջին անգամ  անցկացվել է 2015 թվականին: 2016 թվականի դեկտեմբերին անցկացվել է  «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register