ԻՍՊԱՆԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻ ԴԵՄ

Երեքշաբթի առավոտյան կատալոնյան և իսպանական ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում 142 մարդ ձերբակալվել: Գործողություններն ուղղված են եղել հայկական մաֆիայի դեմ՝ Կատալոնիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Իսպանիայի մյուս հատվածներում: Կասկածյալները, ենթադրաբար, թմրամիջոցների, զենքի անօրինակական վաճառքի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, սպորտային խաղադրույքներում խարդախության և Եվրոպայում կատարված այլ հանցագործությունների մեջ ներգրավված խմբավորման մի մասն են կազմում: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը 73 տարբեր արշավներ է իրականացրել տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Բարսելոնայում և մոտակայքում գտնվող Բադալոնայում: Արշավներ են իրականացվել նաև Մադրիդի, Վալենսիայի և Ալբասետեի մի շարք քաղաքներում: Ձերբակալվածների մեծամասնությունը հայեր են եղել:
Այս գործով հետաքննությունն սկսվել է 2016 թ: Նպատակն էր ձեռք բերել հայազգի բարձրաստիճան գանգստերների հանցագործության ապացույցներ: Ըստ գլխավոր դատախազություն տարածած հայտարարության՝ այս գործով ձերբակալված գանգստերները պատասխանատու են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարված մի շարք հանցագործությունների համար: Տարածքների կամ քրեական գործունեությանը վերաբերող հետագա ծրագրերի օրակարգը որոշվել է «սխոդկա» կոչվող հանդիպումների ընթացքում:
Հանցագործ խումբն իր ֆինանսների կառավարման համակարգը կառուցել է եվրոպացի ոստիկանների համար անսովոր տարբերակով, որը մեզ հայտնի է որպես «օբշակ»: Այս համակարգը ենթադրում է, որ հանցագործ խմբի ցանկացած անդամ պիտի նախապես որոշված գումարի չափով նվիրատվություն կատարի: Նվիրատվության գործընթացին հետևում է գլխավոր գանգստերը: Միևնույն ժամանակ այդ համատեղ միջոցներից կանոնավոր վճարումներ են կատարվել կազմակերպության անհատ անդամների համար:
Տիգրանուհի Գրիգորյան