ՀՍԿԱՆ, ՈՐԸ ԵՐԱԶՈւՄ ԷՐ ՋՈւԹԱԿ ՆՎԱԳԵԼ

hska

Ի՞նչ եք անում Սեպտեմբերի 22-ին։ Առաջարկում ենք այդ օրը թողնել ազատ և անցկացնել Ձեր փոքրիկների հետ, տեղափոխվել բարի ու հեքիաթային միջավայր:
Ժամը 17։30-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի այգում՝ Պուշկինի 70 (Սուրբ Զորավար եկեղեցու բակում) տեղի կունենա «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը: Այս գրքի հեղինակն է Նարինե Աբգարյանը, ով ծանոթ է ընթերցողներին “Понаехавшая”, “Манюня” և այլ սիրված գրքերով :

Այս գիրքը պատմում է սովորական մի հսկայի մասին, ով մյուս հսկաների պես ուժեղ և սարսափազդու էր, բայց տարբերվում էր մի բանով՝ նա շատ բարի էր և նրբազգաց:
Ամենաշատը Հսկան սիրում էր երաժշտություն, որը նրան հիշեցնում էր իր տատիկի մասին ու տեղափոխում մանկություն, որտեղ տատիկն իր ձեռքը բռնած հեքիաթներ էր պատմում և գեղեցիկ երգեր երգում։

Մենք առաջարկում ենք միանալ հսկային, լսել նրա պատմությունը և, տեղափոխվել գեղեցիկ ու հեքիաթային աշխարհ՝ լի սիրով ու երաժշտությամբ: Շնորհանդեսին ներկա կլինի նաև հեղինակը՝ Նարինե Աբգարյանը։ Նա կներկայացնի իր «հսկային» և կպատասխանի փոքրիկների բոլոր հարցերին՝ կապված իր գրքի հետ։ Գիրքը հետաքրքիր կլինի 6+ տարեկան երեխաների համար։

Գրանցվելու համար հետևեք հղմանը ՝ http://goo.gl/tqOZKZ
Խնդրում ենք գրանցվել, որ իմանանք՝ ինչքան նստատեղ է հարկավոր պատրաստել և ինչքան ծեփամածիկ բերել երեխանեի համար։ Գիրք պահելու և ավելի մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք 093628422։

Եվ այսպես՝ սպասում ենք Ձեզ

Երբ՝ սեպտեմբերի 22-ին (հինգշաբթի), 17:30,
Որտեղ՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի այգում՝ Պուշկինի 70 (սուրբ Զորավար եկեղեցու հարևանությամբ)։

Մուտքն անվճար է

Համեցե՛ք :)

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register