7 ՀԱՐՑ. ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ

7harc

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար: Նվագել սկսել է 5 տարեկանից: 2000 թվականից անդամակցում է ֆիլհարմոնիկ նվագախմբին:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ:

– Սիրելի մարզաձև չունեմ:

– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, վարո՞ւմ եք:

– Այո, վարում եմ «Nissan» մակնիշի ավտոմեքենա: Նախընտրած ավտոմեքենա չունեմ,  ինձ համար մեքենան ընդամենը փոխադրամիջոց է:

– Ձեր նախընտրած բույրը:

– Վարդի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:

– Եկեղեցու զանգերի ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

– Մենակությունից:

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն  մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:

– Ջութակս:

– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք,  ովքե՞ր կլինեին Ձեր ընկերակիցները:

– Վիլյամ Սարոյանը, Սալվադոր Դալին և Գարեգին Նժդեհը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register