ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՐԳՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ

zinvor3

Զարգացման ճանապարհին մարդը նախ հագուստ է ստեղծել, ապա անցել դրա տարատեսակներին ու  նոր միայն համազգեստին: Աշխարհում ստեղծված առաջին համազգեստը զինվորականն է, քանի որ պատերազմն է եղել ու ցավոք մնում մարդու հավաքական զբաղմունքներից մեկը:

Եվ եթե զինվորական համազգեստի նախաստեղծ նպատակը տարբերակումն էր հակառակորդի բանակից և ընդհանրապես սովորական քաղաքացիներից, ապա ժամանակի հետ կարևորվեցին նաև համազգեստի պաշտպանական նշանակութունը, դիմացկունությունը, ապա և քողարկման խնդրի լուծումը: Մարդկության զարգացման փուլերին զուգահեռ փոխվել է նաև համազգեստը, կրել ժամանակի կնիքը: Ի՞նչ ճանապարհ է անցել հայկական զինվորական համազգեստը:Հայկական վիքիպեդիան ի դեպ, դեռևս այս թեմայով և ընդհանրապես զինվորական համազգեստի պատմությունից, տեղեկություններ չի հաղորդում, սակայն պակասը լրացնում է տարիներ առաջ ստեղծված՝ ՊՆ «Իրային պատմության թանգարանը»: Այնտեղ ցուցադրված են Տիգրան Մեծի ժամանակներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում կիրառված զինվորական համազգեստներ ու բանակային կյանքին առնչվող այլ իրեր:

Բնական, դիմացկուն կտորներով հագուստ՝ կանաչի, կապույտի, մոխրագույնի խամրած երանգներով, սաղավարտներ: Կան էական մի քանի տարրեր, որոնք ընդհանուր են և բոլոր համազգեստների հիմքում են դրվում: Որքան էլ յուրաքանչյուր երկրի բանակային համազգեստը տարբերվում է մյուսներից, գոյություն ունի համազգեստի մշակման համաշխարհային ընդունված կարգ: Դիզայներներն ու հագուստի մոդելավորողները հաշվի են առնում տվյալ երկրի բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, կրելու հարմարավետությունը և նույնիսկ ազգային առանձնահատկությունները, քանի որ բանակն այս ամենի կրողն է: Հայկական բանակը կազմավորման օրից մինչև օրս մի քանի համազգեստ է փոխել, այսօրվանը լրացվում, ավելի հարմարավետ է դառնում: Զինվորական համազգեստը միևնույն գույնի, ոճի, ձևի է, սահմանված՝պետական կարգով, հաստատված Պաշտպանության նախարարության կողմից: Հագուստին ամրացվող տարբերանշանները ցույց են տալիս տվյալ զինվորականի կոչումը և զորատեսակի պատկանելությունը:

Այսօրվա զինվորական համազգեստը կրում է ավանդույթների և նորամուծությունների կնիքը, նրանում համադրվում են կարևոր հիմնական պահանջները:

Անկախության առաջին տարիներին մեկ այլ՝ ավելի մուգ համազգեստ էլ էր կիրառվում: Այսօրվա համազգեստը թվային կոմուֆլյաժն է, որն ունի դաշտային-ամառային տարբերակ, որի դեպքում զինվորական կոչումն ամրացվում է օձիքին, իսկ ձմեռայինը՝ կրծքավանդակի դիմային հատվածում: Կրծքավանդակի աջ գրպանի վերևի հատվածում ասեղնագործ տարբերակով գրված է՝ Հայկական բանակ, ձախ կողմում՝ զինվորականի արյան խումբն է ուկարգը: Զինվորական կոշիկները կարվում են ջերմամշակման հատուկ փուլ անցած կաշվից: Համազգեստի գործվածքի հիսուն տոկոսը բամբակից է, մնացած հիսունը՝ նեյլոնից: Ձմեռային համազգեստը համալրված է թևերի ու թիկունքի համար նախատեսվածլրացուցիչ տաք տարրերով:

Զինվորականի պարտականությունների մեջ է մտնում հարմարավետ համազգեստով կոկիկ տեսքը: Հենց այստեղից են սկսվում համազգեստի հարգն ու պատիվը, իսկ առանձնակի հպարտությամբ արտաբերվող «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»  արտահայտությունը էլ ավելի մեծ առնականություն է հաղորդում մեր երկրի պաշտպաններին:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register