ՖԻԼՄ. Ի՞ՆՉ ՀՆՈւԹՅՈւՆ ԿԱ

3

Մենք անընդհատ փնտրում ենք նոր, ավելի նոր, վերջին հասանելի ֆիլմերը: Արդեն 2014-15 թվականի ֆիլմերի մեծ մասը ժամկետնանց ենք համարում: Այս խելահեղ նորաորսության ընթացքում մոռանում ենք, որ բոլոր ժամանակներում շատ հետաքրքիր և սքանչելի ֆիլմեր են նկարահանվել, որոնք իրականում «անմահ« են և ժամանակ չեն ճանաչում: Օրինակ՝ 1960-ականների ֆրանսիական ֆիլմերը հեղափոխական ազդեցություն են թողել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա: Ստորև կարող եք կարդալ ֆրանսիական «նոր ալիքի» 5 հանրահայտ ֆիլմերի մասին:

  1. «Ապրել իր կյանքով»/ «Vivre sa vie» (1962), ռեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար

«Նոր ալիքի» հիմնադիրներից մեկի ֆիլմը բաժանված է 12 մասի: Ֆիլմը գավառից ժամանած աղջկա մասին է, ով պատրաստվում է նվաճել Փարիզը, սակայն ամեն ինչ այլ կերպ է շուռ գալիս: Գործողությունները տեղի են ունենում սրճարանում, խանութում, ոստիկանական բաժանմունքում, Փարիզի փողոցներում:

1

Դիտել թրեյլերն այստեղ

2. «Հիրոսիմա, իմ սեր»/«Hiroshima mon amour» (1959), ռեժիսոր՝ Ալան Ռենե

Ալան Ռենեն ատոմային ռումբի մասին վավերագրական ֆիլմ նկարելու խնդիր է ունեցել: Ի վերջո Ռենեն խնդրել է ֆրանսիացի հանրահայտ գրող Մարգրիտ Դյուրասին գրել սցենար գեղարվեստական ֆիլմի համար: Արդյունքում ստացվել է պատմություն՝ ֆրանսուհու և ճապոնացու հետպատերազմյա սիրո մասին:

hirosima

Դիտել թրեյլերն այստեղ

  1. «Վերջին շունչը» / «Breathless» (1960), ռեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար

Միշել Պուկարը ապրում է ինչպես ուզում է, երբեմն անօրինական քայլեր է անում, առանց երկար մտածելու Նա որևէ մեկին հաշվետու չէ, երիտասարդ է և ինքնվստահ: Փարիզում նա հանդիպում է ընկերուհուն և նրա հետ շրջանցում փորձությունները: Գոդարի ֆիլմը նկարահանվել է ձեռքի տեսախցիկով: Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսորը ասես թքած է ունեցել մինչ այդ եղած բոլոր կինոարտադրական կանոնների վրա: 1960 թվականին ֆիլմն արժանացել է Բեռլինյան կինոփառատոնի մրցանակին՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

3

Դիտել թրեյլերն այստեղ

  1. «Անուշիկները» / «Les Bonnes Femmes» (1960), ռեժիսոր՝ Կլոդ Շաբրոլ

Աղջիկներն աշխատում են խանութում: Ձանձրանում են աշխատանքի, ինչպես նաև երեկոյան զվարճանքի ժամանակ: Ֆրանսիական ձանձրույթ, որը խաթարում է «կինոյի տղան»՝ լուռ և խորհրդավոր:

LES BONNES FEMMES, Bernadette Lafont, Stephane Audran, 1960

Դիտել թրեյլերն այստեղ

 

  1. «Կրակեք դաշնակահարին» / «Tirez sur le pianiste» (1960), ռեժսիոր՝ Ֆրանսու Տրյուֆո

Ահա և մեր ցանկի վերջին ֆիլմը, որն հավանաբար առաջին հերթին կհետաքրքրի մեզ՝ հայերիս: Ֆիլմի գլխավոր դերում Շառլ Ազնավուր է, իսկ գլխավոր հերոսի անունը ֆիլմում Էդվարդ Սարոյան է: Կնոջ մահից հետո երբեմնի հանրահայտ դաշնակահար Սարոյանը փորձում է «փախչել» բոլորից և սկսում է աշխատել պանդոկում Շարլի Կոպեր կեղծանունով: Այնուհանդերձ հանգիստ ապրելու նրա բոլոր հույսերն ապարդյուն են անցնում:

5

Դիտել թրեյլերն այստեղ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register