Հայ-ռուսական կինոֆոնդ կստեղծվի

40194960_225852551444029_1877852769457537024_n (1) (1)

Վերջերս խոսում էինք «Հայֆիլմի»  մեծ և ամբողջությամբ չօգտագործվող տարածքի մասին, և ահա՝ նոր ֆիլմային նորություն կա, ոլորտը կարծես թե արթնանում է։ ՀՀ մշակույթի նախարարությունը կինոֆոնդ է ստեղծելու՝ հայ-ռուսական, ինչի շնորհիվ մենք կունենանք Ռուսաստանի հետ  համատեղ ֆիլմեր, և դրանց արտահանումն ու տարածումն ավելի արագ ու հեշտ կլինի։

Այս մասին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն է ասել՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ։

Նախարարը նշել է, որ կինոֆոնդը դեռ չի ստեղծվել, նախնական փուլում է, բայց Մակունցը հասցրել է Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ հանդիպել տեղի մշակույթի նախարարին ու քննարկել համատեղ ծրագրերը։

Սա իսկապես լավ նորություն է, քանի որ համագործակցության շնորհիվ ռեժիսորները հնարավորություն կունենան ճանապարհ ունենալ՝ դեպի «դրսի» շուկա, կկարողանան աշխատել  ռուսաստանաբնակ մասնագետների հետ, սովորել ու իհարկե նաև կիսվել իրենց փորձով։

Դեռ ամիսներ առաջ շատ ռեժիսորներ բողոքում էին, որ մշակույթի նախարարությունը չի ստեղծում բավարար պայմաններ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատելու համար, չկա պետական աջակցություն։ Այս նախագիծն արդեն իսկ պետական աջակցության մի տարբերակ է, և գուցե այլ երկրների հետ կինոֆոնդերի ստեղծումը շարունակական լինի։

Իսկ դե համագործակցության բոլոր դրական կողմերի մասին խոսելը, թերևս,  տեղին էլ չէ, ցանկացած համագործակցություն միշտ էլ մեծ առավելություններ է տալիս։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել համագործակցության առաջին պտուղները՝ ինչպե՞ս կընտրվեն ռեժիսորները, գուցե մրցո՞ւյթ կլինի, կարճամետրա՞ժ, թե՞ լիամետրաժ ֆիլմեր կունենանք, ի վերջո՝ ի՞նչ որակի ֆիլմեր կլինեն։

Այս հարցերին դեռևս վաղ է պատասխան փնտրել, բայց «Ճամփորդը»  կհետաքրքրվի դրանց պատասխանով՝ երբ հայ-ռուսական կինոֆոնդը  պաշտոնապես ստեղծվի։
Մեզ մնում է սպասել․ ի՞նչ գիտենք, գուցե շատ շուտով ունենանք նոր՝ շատ սիրված ֆիլմ՝ ինչպիսին է, օրինակ «Հարսնացուն հյուսիսիցը»։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register